Բաժիններ՝

Դոնեցկի մարզում գնդակոծման հետևանքով մարտական ուղղաթիռ է պայթել

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբն՝ Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի օդանավակայանում գնդակոծման հետանքով պայթել է «Մի-8» տիպի ուղղաթիռ:

Այս մասին Կիևում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռազմա-քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, «Տեղեկատվական դիմակայություն» խմբի համակարգող Դմիտրի Տիմչուկը:

Տիմչուկն ընդգծել է, որ Կրամատորսկում ունեցած աղբյուրների հաղորդմամբ՝ ուղղաթիռի կործանման հետևանքով զոհեր չեն գրանցվել, ուղղաթիռի հրամանատարին հաջողվել է, դուրս թռչելով, փրկվել: Տիմչուկի խոսքերով՝ ուղղաթիռի կործանման պատճառ է հանդիսացել թռիչքից առաջ՝ շարժչի տաքացման ժամանակ, գնդակոծությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930