Վրաստանի նախագահը կարևորել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման արագացումը

Новости-Грузия-ի փոխանցմամբն՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին երեկ ելույթ է ունեցել Պրահայում՝ «Արևելյան գործընկերության» երկրների գագաթաժողովում: Իր ելույթում Մարգվելաշվիլին Վրաստանի համար չափազանց կարևորել է ԵՄ-ի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրումն արագացնելը:

Մարգվելաշվիլին մանրամասնել է, որ Վրաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, այդ թվում նաև ազատ առևտրի մասին համաձայնագիրը ստորագրելու է ընթացիկ տարվա հունիսից ոչ ուշ: Մարգվելաշվիլին ընդգծել է, որ Ուկրաինայի վերջին դեպքերը խաղաղության ու անվտանգության տեսանկյունից հատուկ մտահոգություն են հարուցում Եվրոպայում:

Վրաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել է նախորդ տարվա նոյեմբերի վերջին Վիլնյուսում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» երկրների գագաթաժողովում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930