Բաժիններ՝

Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին

Ապրիլի 25-ին, ժամը 03.04-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածում (1-ին կմ) տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի 30 LS 218 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին:

Զոհեր և տուժածներ չկան:

Հրշեջ փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930