Բաժիններ՝

ԱՄՆ-ն ու ՌԴ-ը կարող են համագործակցել՝ չնայած առկա տարաձայնություններին. Օբամա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայում գտնվող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան շարունակում են համագործակցել՝ չնայած արտաքին քաղաքական մի շարք հարցերի շուրջ տարաձայնություններին:

Օբաման հավելել է, որ Ռուսաստանի գործողությունները բարդացնում են իրենց հետ համագործակցությունը, բայց եթե կողմերը գտնում են, որ համագործակցելը բխում է երկկողմ շահերից, ապա նրանք շարունակում են ոլորտներ փնտրել, որոնցում կարող են համագործակցել:

Օբաման վերստին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությանն աջակցելու մեջ, որին Վաշինգտոնը համարում է ոչ լեգիտիմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930