Բաժիններ՝

Ռուսաստանը ձգտում է սկսել Երրորդ համաշխարհային պատերազմը. Յացենյուկ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը ձգտում է սկսել Երրորդ համաշխարհային պատերազմը՝ ստեղծելով այնպիսի հակամարտություն, որը կարող է տարածվել նաև մնացյալ Եվրոպայի վրա.

«Ուկրաինայում ռազմական հակամարտություն սանձազերծելու փորձերը կհանգեցնեն Եվրոպայում ռազմական հակամարտության: Աշխարհը դեռ չի մոռացել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, իսկ Ռուսաստանն արդեն իսկ ցանկանում է սկսել երրորդը»:

Յացենյուկի կարծիքով՝ Ռուսաստանը ձգտում է Ուկրաինան գրավել թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումով. «Ռուսաստանի նպատակն Ուկրաինայի նախագահական ընտրությունների ձախողումն է, եվրոպամետ կառավարության տապալումը և հետևաբար Ուկրաինան զավթելը»:

Յացենյուկը միջազգային հանրությանը կոչ է արել միավորել Ռուսաստանի դեմ սեփական ջանքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930