Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյան. Անհնարին ոչինչ չկա, միայն հարկավոր է ուշադրություն, վերաբերմունք, արդարություն (տեսանյութ)

Ապրիլի 18-20-ը Երևանում անցկացվեց Եվրոպայի և աշխարհի չեմպիոն հրաձիգ Զինաիդա Սիմոնյանի 4-րդ հուշամրցաշարը, որին 54 հրաձիգ մասնակցեց: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկա գտնվեց հուշամրցաշարի եզրափակիչ կրակահերթերին: Մրցաշարի ավարտից հետո հայրենական սպորտի ղեկավարը խրախուսական պարգևներ հանձնեց հուշամրցաշարի հաղթողներին և Եվրոպայի առաջնության մեդալակիրներին: Գագիկ Ծառուկյանի կողմից հատուկ գավաթի արժանացավ 2014թ. պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Հրաչիկ Բաբայանը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և հրաձգության ֆեդերացիայի համատեղ ջանքերի շնորհիվ հրաձգությունը մեր երկրում տարեցտարի առաջընթաց է ապրում: Այս տարվա օգոստոսին Չինաստանի Նանջինգ քաղաքում կայանալիք պատանեկան ամառային օլիմպիական խաղերում մեր երկիրը երկու նշանառու է ներկայացնելու: Զինաիդա Սիմոնյանի հուշամրցաշարի արդյունքների հիման վրա վերակազմավորվելու է Հայաստանի հավաքականը, որն ուսումնամարզական հավաքներից հետո մասնակցելու է Գերմանիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը: Այս տարվա գլխավոր ստուգատեսը սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունն է, որտեղ մեդալներից զատ նաև
Ռիո 2016-ի օլիմպիական խաղերի ուղեգրեր են խաղարկվելու:

Նախաձեռնության հեղինակները համոզված են, որ նմանօրինակ հուշամրցաշարերի շնորհիվ երիտասարդները ճանաչում և հիշում են մեր լավագույն մարզիկներին:

Շնորհավորելով պատանի հրաձիգներին հաղթանակի կապակցությամբ՝ Գագիկ Ծառուկյանը կոչ արեց երբեք ու երբեք չբավարարվել գրանցած հաջողություններով:

Կարդացեք նաև

«Յուրաքանչյուր մարզիկ պետք է ձգտի աշխարհի տարբեր անկյուններում բարձր պահել հայրենի երկրի անունն ու հաղթանակի բերկրանք պարգևել իր ազգին: Ակնառու է վերջին երկու տարում մարզաձևի զարգացումն ու առաջխաղացումը»,- ընդգծեց ՀԱՕԿ նախագահը՝ հավելելով, որ ձեքբերումներն այսքանով չեն սահմանափակվելու:

«Հրաձգությունը մեր երկրում հենակետային մարզաձև է համարվում: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հոգածության շնորհիվ մեր երկրում հրաձգությունն այսօր էլ վերելք է ապրում: Նպատակը մեկն է՝ զարգացնել մարզաձևն ու վերականգնել երբեմնի հին ու բարի ավանդույթները»,- իր խոսքում նշեց հրաձգության ֆեդերացիայի նախագահը:

«Առջևում նոր մրցաշարերն ու առաջնություններն են, որոնց մարզաձևը ներկայացնող մարզիկները պետք է լավագույնս հանդես գան»,- ամփոփեցին նախաձեռնության հեղինակները:

ԲՀԿ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս