Նիստի ավարտից հետո Սերժ Սարգսյանը միչև ուշ գիշեր առանձին-առանձին հանդիպել Է ԳՄ բոլոր անդամների հետ և քննարկել ներկա իրավիճակն ու հետագա զարգացումները։
Մինչ հասարակությունը փորձում էր գլուխ հանել կուտակային չկուտակային դիլեմայից, որ առաջադրել էր Սահմանադրական դատարանը, ինչպես ասում են շաբաթը ուրբաթից շուտ եկավ, և երեկ երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստի արդյունքում անսպասելիորեն հայտնի դարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այս պահին ԱԺ-ում է: Մեր տեղեկություններով՝ նա չի մասնակցում ոչ իշխանական քառյակի հերթական դռնփակ հանդիպմանը:
2014 թվականի ապրիլի 4-ին, ժամը 10:30-ին, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմում անցկացվող՝ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի հանձնաժողովի կազմը ձևավորվել է նախարարի հրամանով հաստատված կարգի համաձայն: Մրցութային հանձնաժողովի կազմ. Դավիթ Ղազարյան– նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» […]
Հանրապետականի ԳՄ նիստը երեկ տևել է ընդամենը 10-15 րոպե։ Սերժ Սարգսյանը մտնելով ներս, դիմել է Շարմազանովին. «Էդո, ի՞նչ կա»։ Վերջինս արագ-արագ ներկայացրել է չորս ուժերի ներկայացրած հրաժարականի ծրագրերը, ՍԴ որոշումն ու նրա անդամ Թոխյանի՝ մի քանի ժամում մի քանի կարծիք փոխելը և այլ մանրամասներ։
Ապրիլի 4-ին, ժամը 10:30-ին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմում անցկացվող մրցույթին ներկայացել են 7 թեկնածու՝ Երվանդ Երկանյան, Արման Ծատուրյան, Անդրանիկ Արզումանյան, Տիգրան Դավթյան, Բարսեղ Թումանյան, Արթուր Շահնազարյան, Գագիկ Մանասյան: Մրցույթին չեն ներկայացել 2 թեկնածու՝ Գեղամ Մելիքսեթյան, Ռուբեն Տերտերյան:
ՀՀ Ազգային ժողովում է ԲՀԿ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Այս պահին ԱԺ-ում ընթանում է ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ և Ժառանգություն խմբակցությունների դռնփակ նիստը, և ենթադրվում է որ Ծառուկյանը եկել է խորհրդարան՝ հենց այդ նիստին մասնակցելու համար։
Երեկ սկսեցին շրջանառվել վարչապետի պաշտոնի հավակնորդների անուններ ՀՀ նախիկին վարչապետ Արմեն Սարգսյանը, որը բոլորովին վերջերս թերևս առաջին թեկնածուն էր համարվում նման զրույցներում, այլևս միակ տարբերակը չէ։
«Վարչապետի հրաժարականն անակնկալ էր ինձ համար: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում իմ մնալը կախված է նրանից, թե ինչպիսի կառավարություն է ձևավորվելու, ինչպիսի ծրագրի շուրջ, և արդյոք ինձ առաջարկելո՞ւ են մնալ կառավարությունում»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը՝ մեկնաբանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը:
Վարչապետի փոփոխությունը Սերժ Սարգսյանին տալիս է «թայմ-աութ», ստեղծում է ֆորսմաժորային իրավիճակ, հնարավորություն է տալիս մի փոքր շունչ քաշելու ու վերադիրքավորվելու և սպասելու ժամանակի ընթացքում միջազգային իրադրության փոփոխությունների, հատկապես երբ Ղրիմի հարցով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում Հայաստանի քվեարկությունն այնքան էլ լավ իրավիճակ ստեղծել Հայաստանի համար:
54-ամյա Տիգրան Սարգսյանի հրաժարականը, որքան էլ պահանջված էր, սակայն նման էր մի քանի օր առաջ տեղացած ձյանը՝ անսպասելի ու իր փոքրաքանակ թիմի համար աղետալի:
Գագիկ Ծառուկյանն այսօր վերադառնում է արաբական աշխարհից: «Հրապարակի» տեղեկություններով, նա պետք է հանդիպի Սերժ Սարգսյանին: Իսկ մինչ նրա գալը` նախորդ օրը, ԲՀԿ գործարարները միահամուռ ջանքերով զանգահարել են Էդոյին` Ծառուկյանի թիկնապահին, ու ասել, որ ուզում են Ծառուկյանի հետ խոսել, հասկանալու` իրենց քո՞ւնն է տանում, թե՞ սոված են, ի վերջո, ինչ են անելու իրենք:
Էրդողանի խոսքերով՝ իրավական նորմերի խախտում է տեղի ունեցել, երբ Twitter-ի արգելափակման վերացման հարցը միանգամից սկսել է դիտարկել Սահմանադրական դատարանը:
Չնայած վարչապետի ներկայացրած հրաժարականին, խորհրդարանի «հրաշալի քառյակը» պատրաստվում է հաջորդ շաբաթվանից սկսել մարզային հանրահավաքների շարքը։
Yerkir.am-ի խնդրանքով ՀՀ երկրորդ նախագահ գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ մեկնաբանելով շրջանառվող լուրերը, թե հաջորդ վարչապետը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ասել է, թե այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
Բազմաթիվ անգամ ես հայտարարել եմ, որ եթե մենք զգանք հրաժարականի կարիք, ինքներս հրաժարական կտանք։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել առաջնորդ Սերժ Սարգսյանին։
Թուրքիայում YouTube-ն արգելափակել էին մարտի 27-ին:
Հայտնի միջադեպից հետո, երբ բնապահպանները գետերի աղտոտված ջուր հյուրասիրեցին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, վերջինս կարծես թե չի խրատվել։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ադրբեջանական այցն ունի քաղաքական մեծ նշանակություն:
Կարծում ենք, որ ամբողջ տարվա թերթիկների քանակը համեմատել աշխատակիցների թվաքանակի հետ և դրանից հետևություններ անել այն մասին, թե ամբողջ անձնակազմը հիվանդ է կամ հաճախ հիվանդանում է, պարզապես կոռեկտ չէ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն իսկապես անակնկալ էր. այնքան անսպասելի, որ նույնիսկ ինքը՝ Տիգրան Սարգսյանը, չգիտեր իր հրաժարականի դիմումի առկայության մասին: Կառավարության նիստում նա խրոխտ հակահարված էր տալիս ՍԴ-ին, իսկ նրա սիրելի նախարարները գլուխ էին գովում, թե երբեք հրաժարական չեն տա:
Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ այցելել էր Կոտայքի մարզ, որտեղ, ինչպես մեզ հայտնեցին նրա մերձավորները հանդիպում էր Կոտայքի ՀՀԿ-ական մարզպետ Կովալենկո Շահգալդյանի և մարզի ՀՀԿ–ականների հետ։
Էրդողանը 2003-2014 թվականներին իրականացրած այդ այցերի ժամանակ հաղթահարել է 2.150.000 կիլոմետր ճանապարհ:
«Վարչապետի հրաժարականը ապացույցն էր այն բանի, որ կառավարության կազմավորումը բացառապես կախված է քաղաքական մեծամասնության և երկրի նախագահի որոշումներից»:
Ապրիլի 4-ին, ժամը 03.31-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին՝ կամրջի տակ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է շտապօգնություն:
Այդ խմբում է նաև ՀՀ արտգործնա խարար Էդվարդ Նալբանդյանը։ Վերջինիս պաշտոնավարումը կամ պաշտոնանկությունը դժվար թե որևէ մեկին հետաքրքրի։ Այնպես որ, չափազանց փոքր է հավանականությանը, որ նա նոր կազմում չլինի։ Առանձնահատուկ դեպք է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։
Հետաքննությունը 2009 թվականին նախաձեռնել է ԿՀՎ-ի նախկին տնօրեն Լեոն Փանեթան:
Քիչ առաջ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, դուրս եկավ ոստիկանության քննչական գլխավոր վարչության շենքից։ Նա ասաց, որ իրենց հայտնել են քրեական գործի նախաքննության ավարտի մասին։ Շահենն ասաց, որ ինքը չի ընդունել խուլիգանության համար իրեն առաջադրված մեղադրանքը:
Գաջիևը վիրավորական է համարել Ադրբեջանի վերաբերյալ Ժիրինովսկու հայտարարությունները: