Ինչի ապացույցն էր վարչապետի հրաժարականը՝ ըստ Արմեն Աշոտյանի (տեսանյութ)

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե իր համար սպասելի՞ էր վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, ասել է.

«Վարչապետի հրաժարականը ապացույցն էր այն բանի, որ կառավարության կազմավորումը բացառապես կախված է քաղաքական մեծամասնության և երկրի նախագահի որոշումներից»:

Ըստ Աշոտյանի՝ ինքը տեղյակ չի եղել, որ վարչապետը մեկ ամիս առաջ հրաժարական է ներկայացրել և ավելացրել՝ դա բնական գործընթաց է, որ կառավարարությունները գալիս են, աշխատում են և գնում են։

Հարցին, թե ո՞վ կարող էզբաղեցնել վարչապետի պաշտոնը՝ Աշոտյանը պատասխանել է. «Ես տեսնում եմ մի շարք արժանի մարդկանց, որոնք կարող են զբաղեցնել այդ պաշտոնը»։

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս