ՍԴ-ի համար Twitter-ն ավելի կարևոր է, քան՝ ազգային շահերը. Էրդողան
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը քննադատել է Twitter սոցցանցի արգելափակումը չեղյալ հայտարարելու մասին Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը.
«Մենք ստիպված ենք պահպանել Սահմանադրական դատարանի որոշումները, սակայն պարտադիր չէ, որ հարգենք դրանք: Ես հարգանք չեմ տածում այդ որոշման նկատմամբ»:
Էրդողանի խոսքերով՝ իրավական նորմերի խախտում է տեղի ունեցել, երբ Twitter-ի արգելափակման վերացման հարցը միանգամից սկսել է դիտարկել Սահմանադրական դատարանը և ոչ թե ավելի ցածր ատյանի դատարանները:
Էրդողանը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի համար Twitter-ն ավելի կարևոր է, քան՝ ազգային շահերը:



