Թուրքական դատարանը որոշում է ընդունել YouTube-ի արգելափակումը վերացնելու մասին
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում Twitter սոցցանցի արգելափակման վերացումից հետո վերացվել է YouTube վիդեհոսթինգի արգելափակումը: Համապատասխան որոշումն այսօր ընդունել է Անկարայի Գյոլբաշըի դատարանը:
Այն բանից հետո, ինչ տվյալ որոշումը կիրագործվի պետական հեռահաղորդակցային կառույցի կողմից, օգտատերերը վերստին կկարողանան ազատորեն օգտվել YouTube-ից: Թուրքիայում YouTube-ն արգելափակել էին մարտի 27-ին:



