Այսօր տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հանդիպումը:
Ապրիլի 2-ից կասեցվել է թիվ 22 համարի երթուղին սպասարկող «Սրընթաց ուղիներ» ՍՊԸ գործունեությունը: Այս խնդիրը ներկա պահին վիճարկվում է դատական կարգով:
Այժմ շատ կարևոր է հասկանալը և պատասխան ստանալը, թե ովքեր են պատվիրատուն ու մատակարարը, թե ՌԴ ՆԳՆ-ն ինչպես և ինչու է փոխադրել այդչափ զենք ու պայթուցիկ:
ՀՀ առաջին նախագահի նախկին ավագ խորհրդական (1991-97 թթ.) Ժիրայր Լիպարիտյանի հետ «168 Ժամի» հարցազրույցը հետաքրքիր էր ոչ միայն աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային վերլուծությամբ, այլև մի ուշագրավ բացահայտումով: Տեր-Պետրոսյանի նախկին ավագ խորհրդականը հայտարարեց, թե Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ, Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բաժնի ղեկավար Վիկտորյա Նուլանդը մասնակցություն է ունեցել 1997-98 թթ. Հայաստանի ներքին հարցերում և մեծ ներդրում է ունեցել Տեր-Պետրոսյանի հրաժարականի մեջ:
Եվրամիության աջակցությամբ մշակվել և փորձարկվել է ծրագրային ապահովում և էլեկտրոնային գրանցման նոր համակարգ, որն արդեն գործում է Երևան քաղաքի ՔԿԱԳ մարմիններում և Գյումրիում:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով ապրիլի 4-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը չի հասկացել Սահմանադրական դատարանի կողմից կայացրած երեկվա որոշումը, որով, հիշեցնենք՝ պարտադիր կուտակային բաղադրիչի մասին օրենքի հոդվածների սահմանադրականության հարցով որոշման վիճարկվող դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր, միաժամանակ իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել սեպտեմբերի 30-ը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) Երևան քաղաքի Մալաթիա – Սեբաստիա բաժնի հարկադիր կատարող Գևորգ Հարությունյանի կողմից Ք. Մ.-ից և վերջինիս ամուսնուց` Կ. Ե.-ից, կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այս մասին այսօր հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
Թուրքիան պատրաստ է ապաստան տալ Սիրիայի հայերին, եթե նրանք բախվեն բարդությունների:
Հայաստանի իշխանության ցանկացած գործունեության հիմքում ընկած է շահը՝ անձնական կամ խմբային: Այդ շահը սպասարկելու համար իշխանության ներկայուցուցիչները միջոցների մեջ խտրություն չեն դնում՝ հաշվարկելով անգամ մարդկանց հարգանքի տուրք մատուցելու անհրաժեշտությունը:
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Նալիվայչենկոն հայտարարել է, որ իրենք տեղի ունեցածի համար պատասխանատու են համարում Ուկրաինայի՝ տվյալ ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչին:
Միաժամանակ, դադարեցվել է Է. Հովհաննիսյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը չի ծիծաղում, բարիկադներով սպառնալով ԲՀԿ-ն կարծես թե թողնում է քաղաքական պայքարը եւ մտնում քրեական պայքարի դաշտ. «Եթե դու ապօրինի գործողություն ես անում, տուգանվում ես մինիմում»։
Մինչ Հ. Մուրադյանի հարազատների հետ հանդիպումը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ևս մեկ անգամ եղել է դեպքի վայրում: ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է նաև Պռոշյան ավանի բնակիչների հետ, նրանց նույնպես բացատրել է նախաքննական մարմնի կատարած աշխատանքները, նաև հորդորել է սույն դեպքի վեաբերյալ ցանկացած տեղեկատվություն, որը կարող է օգնել նախաքննական մարմնին, ցանկացած փաստ, հանգամանք, ներկայացնել անձամբ իրեն` երաշխավորելով պահպանել տեղեկատվություն տրամադրողի թե գաղտնիությունը, թե անվտանգությունը, ՀՀ քրեաական օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցներով:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում քեսաբահայությանն աջակցելու նպատակով բացված հաշվեհամարին:
Սիկորսկին կարծում է, որ Ռուսաստանը նպատակ է հետապնդում զավթել Ուկրաինայի հարավ-արևելյան մարզերը:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ի ժամը 14.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Մարդիկ ոչ թե պետք է ՍԴ որոշումից խուճապի մատնվեն կամ չմատնվեն, այլ պետք է կատարեն: Հայցադիմումը եղել է առանձին հոդվածների վերաբերյալ, ՍԴ-ն էլ որոշել է, որ այդ հոդվածները խնդիր ունեն»:
Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թիմն առասպելական գումարներ է վատնել այնպիսի նախագծերի իրագործման վրա, որոնք որևէ օգուտ չեն բերել Վրաստանի տնտեսությանն ու բնակիչներին:
Հանրային խորհուրդը որոշել է մշակել պետական և հասարակական միջոցառումների ցանկ, ինչը հնարավորություն կտա առավել արագ արձագանքել նմանատիպ իրավիճակներին՝ դասեր քաղելով Քեսաբի դեպքերից:
Հայաստանը չի ցանկանում գնալ ՆԱՏՕ:
… իրենց 3 խնդիրը պարզ է՝ ընտրովի են դատի տալու։ Ինչպես ընկերներիցս մեկն ասաց՝ ձեռնարկի հեղինակներն արդեն իսկ աչքի առաջ ունեն կոնկրետ լրատվամիջոցներ, որոնց դեմ պայքարի համար էլ երկնել են այդ օրինագիծը։ Ինչպես 2000 թվականին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» աոաջին օրենքի մրցույթների մասին անկապ ձևակերպումները երկնեցին՝ միայն ու միայն «Ա1+» հեռուստաընկերությունը փակելու համար, և հասան դրան։
Շանթ Հարությույանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, վաղը կրկին հրավիրել են ՀՀ ոստիկանություն: Շահեն Հարությունյանի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը, 168.am-ին փոխանցեց, որ չգիտեն՝ ինչ գործողություն է լինելու ՀՀ ոստիկանությունում. իրենց միայն ծանուցագիր են ուղարկել: Հիշեցնենք, որ երեկ Շահեն Հարությունյանին ՀՀ ոստիկանությունում մեղադրանք են առաջադրել խուլիգանության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս): Ռուզաննա Բադալյանի խոսքով՝ որդին չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
ԵՄ-ի ու Մոլդովայի միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին առաջին անգամ հայտարարվեց նախորդ տարվա նոյեմբերին Վիլնյուսում տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթաժողովից հետո:
Ուսուցիչներն այսօր, առավել քան երբևէ, կարիք ունեն իրենց մասնագիտական պատրաստվածության և մանկավարժական մոտեցումների պակասի վրա հիմնված որակյալ ու բազմազան վերապատրաստումների: Նրանց պետք է լիցքավորել մանկավարժական նորույթներով, պե՛տք է կատարելագործել, ինչպես ցանկացած գործիք:
Դավութօղլուի խոսքերով՝ դա կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին, շաբաթներին կամ ամիսներին:
«Վարչապետն իր՝ մարտ ամսվա աշխատավարձը փոխանցում է քեսաբահայության օգնության հաշվեհամարին և կոչ անում բոլորին հնարավորինս աջակցել նրանց»: