Ադրբեջանցի կուսակցապետը հիմա էլ սպառնում է կտրել Ժիրինովսկու ականջը

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական «Ենի Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Հաֆիզ Գաջիևը սպառնացել է կտրել Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու ականջը:

Գաջիևը վիրավորական է համարել Ադրբեջանի վերաբերյալ Ժիրինովսկու հայտարարությունները. «Այդ վիրավորանքների համար ես անձամբ կկտրեմ նրա ականջը»: Սրանից առաջ Ժիրինովսկին հայտարարել էր, որ ադրբեջանցի ազգ գոյություն չունի, ինչպես նաև առաջարկել էր Լեռնային Ղարաբաղն ընդգրկել Ռուսաստանի կազմում:

Հաֆիզ Գաջիևը 2013 թվականին էլ պարգև էր խոստացել ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի ականջը կտրողին՝ կապված նրա հեղինակած «Քարե երազներ» վեպի հետ, որում պատմվում է 1918 և 1989 թվականներին Բաքվում և Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930