Բաժիններ՝

Էրդողանը 11 տարում կատարել է 305 արտասահմանյան այց՝ գտնվելով 93 երկրում

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ 2003 թվականի մարտից Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը 11 տարում իրականացրել է 305 արտասահմանյան այց՝ ընդհանուր առմամբ գտնվելով 5 մայրցամաքի 93 երկրում: Էրդողանը 2003-2014 թվականներին այդ այցերի ժամանակ հաղթահարել է 2.150.000 կիլոմետր ճանապարհ:

Ընդգծվում է, որ Էրդողանի այցելած այդ 93 երկրի հետ Թուրքիայի առևտրային շրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 354 տոկոսով՝ հասնելով 358.4 միլիարդ դոլարի, մինչդեռ 11 տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 79 միլիոն դոլար:

Էրդողանն ամենաշատն այցելել է եվրոպական երկրներ՝ 125 այց և 35 երկիր: Էրդողանը Եվրոպայում և ընդհանրապես ամենաշատն այցելել է Գերմանիա՝ 15 անգամ, ուր առկա թուրքական ստվար բնակչություն:

Էրդողանը 14 անգամ այցելել է ԱՄՆ, իսկ 12-ական անգամ՝ Ադրբեջան (ուր նա այցելում է նաև այսօր) ու Բելգիա, ապա գալիս են Ռուսաստանը (11 այց), Սաուդյան Արաբիան (11 այց), Սիրիան (11 այց), Մեծ Բրիտանիան(9 այց), Իտալիան՝ (8 այց), Ֆրանսիան (8 այց), Իսպանիան (7 այց), Հունաստանը (6 այց), Շվեյցարիան (6 այց), Բոսնիա-Հերցեգովինան (5 այց), Ավստրիան (4 այց), Բուլղարիան (4 այց), Ալբանիան (3 այց), Լեհաստանը (3 այց), Ուկրաինան (3 այց):

Բացի այդ, Էրդողանը երկու անգամ մեկնել է Չեխիա, Դանիա, Ֆինլանդիա, Նիդերլանդներ, Շվեդիա, Կոսովո, Հունգարիա, Մակեդոնիա, Պորտուգալիա, Ռումինիա և Սերբիա: Էրդողանը մեկական անգամ գտնվել է Խորվաթիայում, Իռլանդիայում, Լատվիայում, Լյուքսեմբուրգում, Մոլդովայում, Մոնակոյում, Նորվեգիայում, Սլովակիայում, Սլովենիայում ու Վատիկանում:

Ասիայում Էրդողանի ցուցանիշը կազմել է 47 այց և 17 երկիր: Առաջին տեղում Ռուսաստանն է՝ 11 այց, ապա գալիս են Պակիստանը՝ 7 այց, Վրաստանը՝ 6 այց, Մալայզիան՝ 4 այց, Ինդոնեզիան՝ 3 այց, Հարավային Կորեան՝ 3 այց, Ճապոնիան՝ 2 այց, Մոնղոլիան՝ 2 այց: Բացի այդ, Էրդողանն այցելել է Աֆղանստան, Բանգլադեշ, Բրունեյ, Չինաստան, Հնդկաստան, Մալդիվյան կղզիներ, Սինգապուր, Շրի Լանկա և Թայլանդ:

Թյուրքական երկրների հետ կապված՝ նշված է, որ Էրդողանը 12 անգամ այցելել է Ադրբեջան, 6 անգամ՝ ինքնահռչակ ՀԿԹՀ, 4 անգամ Թուրքմենստան, 3 անգամ Ղրղզստան, 2-ական անգամ Ղազախստան ու Տաջիկստան, և 1 անգամ՝ Ուզբեկստան: Ընդգծվում է, որ Միջին Ասիան ընդգրկվել է այն տարածաշրջանների թվում, ուր ամենաշատն է այցելում Էրդողանը:

Մերձավոր Արևելքում Էրդողանի ցուցանիշը կազմել է 55 այց և 14 երկիր: Առաջատարներն են Սաուդյան Արաբիան ու Սիրիան՝ 11-ական այց, ապա գալիս են Իրանն ու Կատարը՝ 6-ական այց, ԱՄԷ-ն՝ 5 այց, Լիբանանը՝ 4 այց, Իրաքը՝ 3 այց, Քուվեյթն ու Հորդանանը՝ 2 այց: Էրդողանը մեկական անգամ այցելել է Բահրեյն, Պաղեստին, Իսրայել, Օման ու Եմեն:

Աֆրիկայում Էրդողանի ցուցանիշը կազմել է 12 երկիր և 24 այց, Ամերիկայում՝ 6 երկիր և 22 այց, Ավստրալիայում և Օվկիանիայում՝ 2 երկիր և 2 այց: Ընդհանուր առմամբ՝ Էրդողանը 2003 թվականի մարտից մինչև 2014 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում կատարել է 305 այց (93 երկիր):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս