Արամ Հարությունյանը «Ջերմուկում» մոտ 400 ծառ հատելու թույլտվություն է տվել «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. Հայտնի միջադեպից հետո, երբ բնապահպանները գետերի աղտոտված ջուր հյուրասիրեցին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, վերջինս կարծես թե չի խրատվել։

«Ժողովուրդին» տեղեկություններ հասան, որ նախարարը Ջերմուկում շուրջ 400 ծառ հատելու և հէկ կառուցելու թույլտվություն է տվել։ Վայոց ձորի մարզի մի խումբ բնակիչների կողմից ստացած ահազանգի հետքերով գնալով «Ժողովուրդը» բացահայտեց, որ Ջերմուկ քաղաքի ձկնաբուծարանի հարակից տարածքում զանգվածաբար ծառեր են հատվում։ Ավելին՝ հատված ծառերը հանվել են վաճառքի։

«Ժողովուրդի» լրագրողը, որպես շինարար, զրուցեց թարմ կտրված ծառերը վաճառող Խաչիկի հետ։ «Ժողովուրդի» տեղեկություններով՝ նոր կառուցվող հէկ-ը փաստացի պատկանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ բնականաբար ուրիշի անունով։ Բացի այդ՝ Հովսեփյանը ևս 3 հէկ ունի նույն Վայոց ձորի մարզում՝ դարձյալ այլ անձանց անուններով։

Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս