Բաժիններ՝

Վարչապետի հրաժարականն անակնկալ էր ինձ համար. Վահրամ Ավանեսյան

«Վարչապետի հրաժարականն անակնկալ էր ինձ համար: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում իմ մնալը կախված է նրանից, թե ինչպիսի կառավարություն է ձևավորվելու, ինչպիսի ծրագրի շուրջ, և արդյոք ինձ առաջարկելո՞ւ են մնալ կառավարությունում»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը՝ մեկնաբանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը:

Նա չհամաձայնեց տեսակետին, որ նախկինում ձեռնարկված նախագծերը տապալվել են և նշեց, որ Գյումրու տեխնոպարկի մասով բավականչափ լավ արդյունքներ կան, պաշտոնական բացումը սպասվում է մայիսին, բայց վերջերս կայացած կոնֆերանսի ժամանակ երեիտասարդների ոգևորվածությունը շատ մեծ էր: Ամեն դեպքում, ըստ Ավանեսյանի, նախարարի փոփոխությունը պետք է ունենա ամենանվազագույն ազդեցությունը նման ծրագրերի վրա:

«Նախարարները քաղաքական ուղղություններ տվող գործիչներ են, և նախարարների փոփոխությունը տնտեսության վրա պետք է ամենանվազագույն ազդեցությունը թողնի: Ես իմ գործը կատարած ինձ կզգամ, երբ բոլորը նախարարությունում որոշումներ ընդունեն իրենց իրավասության շրջանակներում, և նախարարն ընդհանրապես չխառնվի օպերատիվ աշխատանքներին: Այդ առումով ես իսկապես շատ ուրախ եմ եղել աշխատել այս նախարարությունում, որովհետև այն մարդիկ, որոնք աշխատում են էկոնոմիկայի նախարարությունում, ոչ միայն բավականաչափ գրագետ են, այլ նաև իրենց աշխատանքով և ջանքերով անհամեմատ ավելի շատ աշխատանք են անում, քան իրենց վարձատրությունն ու մոտիվացիան է: Ես համոզված եմ, որ այս նախարարությունը շարունակելու է այդ աշխատանքը»,- ասաց Վ.Ավանեսյանը:

Հարցին՝ հրաժարականն ինչպե՞ս կանդրադառնա Մաքսային միությանն անդամակցության գործընթացի վրա, Վ.Ավանեսյանը պատասխանեց. «Իմ անձնական կարծիքով, որպես էկոնոմիկայի նախարար այսօր, այն է, որ որևէ կառավարություն, որ ձևավորվելու է, որպեսզի կայացնի այլ որոշում, քան Մաքսային միությունը, պետք է ունենա շատ հիմնավոր պատճառներ դրա համար: Աշխատանքները կատարվում են ոչ մի այն նախարարների միջոցով: Կառավարությունը շարունակելու է բնականոն աշխատանքը և բոլոր խնդիրները, առավել ևս նման մեծ խնդիրները, կատարվելու են առանց որևէ ուշացումների և երկմտանքների»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930