ԲՀԿ-ականները չեն կարողանում կողմնորոշվել. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Գագիկ Ծառուկյանն այսօր վերադառնում է արաբական աշխարհից: «Հրապարակի» տեղեկություններով, նա պետք է հանդիպի Սերժ Սարգսյանին: Իսկ մինչ նրա գալը` նախորդ օրը, ԲՀԿ գործարարները միահամուռ ջանքերով զանգահարել են Էդոյին` Ծառուկյանի թիկնապահին, ու ասել, որ ուզում են Ծառուկյանի հետ խոսել, հասկանալու` իրենց քո՞ւնն է տանում, թե՞ սոված են, ի վերջո, ինչ են անելու իրենք:

Գործարարները դիմել են նաև Սերժ Սարգսյանի մերձավորներին, նրանցից էլ հարցրել՝ ի՞նչ անենք: Իրենց ասվել է` դեռ ոչինչ. լրացուցիչ կասվի: Գործարարներից ոմանք անգամ մանդատը դնելու կողմնակից են եղել, որովհետև չեն կարողանում կողմնորոշվել այս մեծ խաղում և ուզում են այս ամենից հեռու մնալ, որ հանկարծ բիզնեսին վտանգ չգա: Նրանց ասվել է՝ կարիք չկա»:

Մանրամասն կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930