Բաժիններ՝

Հանձնաժողովի կազմը հայտնի է

2014 թվականի ապրիլի 4-ին, ժամը 10:30-ին, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմում անցկացվող՝ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի հանձնաժողովի կազմը ձևավորվել է նախարարի հրամանով հաստատված կարգի համաձայն:

Մրցութային հանձնաժողովի կազմ.

Դավիթ Ղազարյան– նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան,

Արտակ Գևորգյան- քարտուղար, նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ,

Հովհաննես Չեքիջյան– անդամ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ի գեղարվեստական ղեկավար,

Գեղամ Գրիգորյան- անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի ռեժիսոր,

Կարեն Դուրգարյան- անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ, «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր,

Վարդան Աճեմյան- անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի ստեղծագործական ամբիոնի վարիչ, պրոֆեսոր,

Շահեն Շահինյան- անդամ,  «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր,

Արթուր Ղուկասյան- անդամ, «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի արվեստի կառավարման և մշակութային քաղաքականության ամբիոնի վարիչ,

Էդգար Գևորգյան- անդամ, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ,

Վահան Դավթյան- անդամ, ««Գեղամա» երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ,

Վահան Եղիազարյան- անդամ, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական,

Արմինե Խաչատրյան- անդամ, նախարարության աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930