
Անգելա Մերկելը Վրաստանի վարչապետին հրավիրել է Գերմանիա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիին հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Գերմանիա: Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Մագրաձեն:
Նրա խոսքերով՝ դա առաջին դեպքն է, երբ Գերմանիան երկիր այցելելու հրավեր է ուղարկում Վրաստանի առաջնորդներին. «Վրաստանի վարչապետի ու Գերմանիայի կանցլերի հանդիպման ժամանակ քննարկվելու են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման հարցերը»:
Ակնկալվում է, որ Վրաստանի վարչապետի գերմանական այցը տեղի կունենա հունիսի առաջին կեսին: