
ԵՄ-ը մտահոգ է Ուկրաինայի երեք շրջաններում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը մտահոգ է Ուկրաինայի երեք շրջաններում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը.
«Մենք ուշադիր և անհանգստությամբ հետևում ենք իրավիճակի զարգացմանը: Ուկրաինայում քաղաքական բոլոր պահանջները պետք է իրագործվեն ոչ բռնի մեթոդներով՝ ժողովրդավարական չափորոշիչներին ու օրենքներին համապատասխան: Այդ պլանում Ուկրաինայի առաջիկա նախագահական ընտրությունները հանդիսանում են դրա համար լավ ֆորում:
Մենք վճռականորեն աջակցում ենք Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, և այդ պլանում մենք աջակցում ենք Ուկրաինայի կառավարությանը: Մենք շարունակում ենք կոչ անել ապաէսկալացնել ճգնաժամը և խուսափել երկրի իրավիճակն ապակայունացնող հետագա քայլերից»: