Իրանը նավթի արդյունահանումը կմեծացնի 1.5 անգամ

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է մոտ ժամանակներս նավթի արդյունահանումը օրական 2.8  միլիոն բարելից մեծացնել մինչև 4.2 միլիոն բարելի: Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Նամդար Զանգենեն:

Նա ընդգծել է, որ Իրանը չի սպասելու ԱՄՆ-ի թույլտվությանը և որ ԱՄՆ-ի ու նրա արևմտյան գործընկերների պատժամիջոցները խոչընդոտ չեն հանդիսանա արտահանման ընդլայնման համար: Նախարարը զգուշավոր լավատեսություն է հայտնել նավթային պատժամիջոցների չեղյալ հայտարարման հեռանկարների կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930