Բաժիններ՝

Երեկ մեկնարկեց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հատուկ գործողությունների երկրորդ ալիքը. Տուրչինով

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն խորհրդի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Լուգանսկի, Դոնեցկի ու Խարկովի մարզերում վարչական շենքեր գրաված զինված անջատողականների հանդեպ իրականացվելու են հակաահաբեկչական միջոցառումներ.

«Այս գիշեր ստեղծվել է հակաճգնաժամային շտաբ, իսկ նրանց դեմ, ովքեր զենք են վերցրել, կանցկացվեն հակաահաբեկչական միջոցառումներ: Հաշվի առնելով տեղի իրավապահ մի շարք կառույցների պասսիվությունը՝ դրանք հավելյալ կկոմպլեկտավորվեն այլ շրջաններից բերված ստորաբաժանումների հաշվին: Անջատողական խմբավորումների գործողությունները կոորդինացնում են ռուսական հատուկ ծառայությունները:

Երեկ մեկնարկել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հատուկ գործողությունների երկրորդ ալիքը, որի նպատակը երկրում իրավիճակի անկայունացումն է, իշխանության տապալումը, ընտրությունների ձախողումը և երկրի մասնատումը: Դրա հետ կապված՝ ուժեղացվել է Ուկրաինայի արևելյան սահմանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930