
Ղրիմում ռուս զինծառայողը սպանել է ուկրաինացի մայորի

ZN.UA-ի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Ղրիմում ռուս զինծառայողը Ղրիմում սպանել է ուկրաինացի մի սպայի, ով պահպանել է Ուկրաինայի ժողովրդին տված երդումը: Այս մասին հայտարարել է Ռազմա-քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկը:
Վերջինիս հաղորդմամբ՝ միջադեպը գրանցվել է երեկ ժամը 23.45-ին, Նովոֆեոդորովկա ավանում, ուր ռուս կրտսեր սերժանդ Զայցև Ե. Ս.-ը երկու անգամ կրակել է ուկրաինացի մայոր Կարաչևսկու վրա, ով պատրաստվում էր հեռանալ Ուկրաինայի ցամաքային հատված: Ուկրաինայի ՊՆ-ը հաստատել է այդ փաստը:
Ռուսական կողմը հապճեպ հնարել է տեղի ունեցածի համար իր վարկածը, ըստ որի՝ մայորն իբրև թե հարձակվել է զինված պարեկի վրա: