
Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական Կենտրոնը համալրվել է աննախադեպ, Հայաստանում միակ՝ աչքի առաջնային հատվածի` Visante OCT 1000 (Zeiss) ակնային կոհերենտ շերտագրով

Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական Կենտրոնը համալրվել է աննախադեպ, Հայաստանում միակ՝ աչքի առաջնային հատվածի` Visante OCT 1000 (Zeiss) ակնային կոհերենտ շերտագրով.
Առաջին ախտորոշիչ սարքավորումն է, որ թույլ է տալիս ստանալ աչքի առաջնային հատվածի՝ բարձր ճշգրտությամբ, մանրագույն մանրամասներով լայնակի կտրվածք` առանց անզգայացման և բարդ իմերսիոն սարքավորման կիրառման:
Թույլ է տալիս in vivo ստանալ աչքի առաջնային հատվածի օպտիկական կտրվածքը և հետազոտել հետևյալ կառույցները`
- Եղջրենի
- Լիմբի և հարակից սկլերայի գոտի
- Աչքի առաջնային խցիկի անկյուն
- Ծիածանաթաղանթ
- Ոսպնյակ և ներակնային արհեստական ոսպնյակ
Կլինիկական կիրառումը
- Եղջրենու ախտորոշում և վիրաբուժություն
- Կերատոկոնուսի ախտորոշում
- Ռեֆրակցիոն վիրաբուժություն /PRK,LASIK,FemtoLASIK/
- Գլաուկոմայի ախտորոշում և բուժում
- Կատարակտի ախտորոշում և բուժում