Բաժիններ՝

«Դոնեցկի ժողովրդական խորհուրդը» Պուտինին խնդրել է զորքեր մտցնել մարզի տարածք

ZN.UA-ի փոխանցմամբ՝ «Դոնեցկի ժողովրդական խորհուրդը» և ռուսամետ ակտիվիստները, որոնք գրավել են Դոնեցկի մարզային խորհուրդը, դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով մտցնել ռուսական խաղաղապահ կոնտինգենտ:

Ամբիոնից ելույթ ունեցողները հայտարարել են իրենց ակտիվիստների նկամամբ բռնությունների ու ձերբակալությունների մասին: Ակտիվիստները հայտարարել են, որ վերջին ամիսներին Դոնբասի բնակիչները փորձել են հայտնել իրենց բողոքը, և այժմ կարծում են, որ միայն Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտն է ունակ պաշտպանել իրենց, իրենց ձգտումները:

Նշվում է, որ սրանից առաջ էլ ինքնահռչակ Հանրապետական ժողովրդական խորհուրդն իր արտահերթ նիստում Դոնեցկի մարզը «մտցրել» է Ռուսաստանի Դաշնության կազմում: Ցուցարարները Դոնեցկի մարզում շարունակում են վանկարկել «Պուտի՛ն, օգնի՛ր» և «Ռուսաստան-Ռուսաստան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս