Մի քանի վայրկյան տեւեց, տեսա՝ Հրաչոն ընկած ա, Լյուքսի գլխից արյուն էր գնում. Դավիթը հուզվեց ցուցմունք տալիս. news.am

Դավիթ Խաչատրյանը Լյուքս Ստեփանյանի վրա նշան է բռնել կատակով, որ վախեցնի, իսկ կրակոցը պատահմամբ է եղել։ Այս մասին բանակում սպանված շարքային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար մեղադրվող Դավիթ Խաչատրյանն ասաց այսօր՝ ապրիլի 7-ին, դատարանում առաջին անգամ ցուցմունք տալիս։

«Ես ամեն ինչ կտայի, որ այս ամենը տեղի ունեցած չլիներ։ Մենք մոտ ընկերներ ենք եղել, մի ընտանիքի նման։ Այդ ամեն կատակ է եղել»,- ասաց ամբաստանյալը։

Նրա խոսքով՝ իրենք Լյուքսի եւ Հրաչյա Սարգսյանի հետ հաճախ էին նման կատակներ անում, կատակով հայհոյում իրար, այդ օրն իրեն ուղղված Լյուքսի հայհոյանքներին ինքը լուրջ չի վերաբերվել եւ դրանից չի վիրավորվել, իսկ ի պատասխան իր փաստաբան Երեմ Սարգսյանի հարցին, ասաց, որ հայհոյանքներն անձնական են եղել, ոչ թե իր ընտանիքին կամ հարազատներին ուղղված։

Մոտ յոթ րոպե ամբաստանյալը պատմեց ողբերգական օրվա կատարվածը եւ երկու ուշագրավ մանրամասն նշեց։ Նրա խոսքով՝ ինքն այդ օրը ոչ թե քար է շպրտել Լյուքսի եւ Հրաչի ուղղությամբ, այլ չորացած հողի կտոր։ Հիշեցնենք, որ մինչեւ այս ցուցմունք տված բոլոր վկաները նշել էին, որ Դավիթը քար է նետել նրանց ուղղությամբ։ Բոլոր ականատեսներն իրենց ցուցմունքներում նշել էին նաեւ, որ Դավիթը Լյուքսի հայհոյանքներին հայհոյանքով չի պատասխանել, մինչդեռ այսօր Դավիթը դատարանի դահլիճում հայտարարեց, որ ինքը Լյուքսի հայհոյանքին պատասխանելով՝ նույնպես հայհոյել է։

Նրա խոսքով՝ ինքնաձիգը ինքը թեեւ կատակով ուղղել է ծառայակիցների ուղղությամբ, բայց կրակելու նպատակ չի ունեցել։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս