Բաժիններ՝

Հանրապետության հրապարակի 3 խաչմերուկների լուսացույցերը կահավորվել են հատուկ ձայնաազդանշանային համակարգերով

Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության՝ ապրիլի 10-ին  հայտարարված  մրցույթը չի կարող կայանալ՝ սահմանված ժամկետում մրցույթին մասնակցության հայտեր չներկայացնելու պատճառով: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝  զեկուցվել է նաև, որ Հանրապետության հրապարակի 3 խաչմերուկների լուսացույցերը կահավորվել են հատուկ ձայնաազդանշանային համակարգերով, ինչը հնարավորություն է ընձեռում տեսողական խնդիրներ ունեցող հետիոտներին ապահով և առավել հարամարավետ կերպով օգտվելու հետիոտնային անցումներից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930