Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2014թ. մարտի 26-ի որոշմամբ Կարեն Փոլադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության մարզային քննչական բաժնում` ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը՝ հակադարձեց Ն. Զոհրաբյանին՝ ասելով. «Այլընտրանք ներկայացնող իմ գործընկերը խոսում է լկտիության, ցինիզմի մասին: Երբ ինքը լրագրող էր աշխատում, կարծում եմ, այդ լկտիության և ցինիզմի վառ դրսևորումն ինքն իր մաշկի վրա լավ զգացել է: Թե ում մասին է խոսքը՝ թող դրա մասին ինքը խոսի»:
«Գիշերը ավտոբուսը փչացավ, մնացինք ճամփին: Ասում էին՝ երկու ժամից նոր մեքենա կգա, բայց արդեն 12 ժամից ավելի անելանելի վիճակում ենք: Տարածքում ոչ ջուր կա, ոչ խանութ. անբնակ վայրում ենք, սարերի մեջ: 80 մարդ, որոնց մեջ նաեւ կանայք կան, շվարել մնացել ենք: Խուճապ ա, եսիմ որտեղ ենք»:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննության է առել «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են անցնել երկու շաբաթը մեկ գումարվող եռօրյա նիստերին:
Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան խորհրդական Իգոր Ռոմանը այսօր հայտարարել է, որ խորհրդակցությունների նպատակով Կիև մեկնած դեսպան Իվան Կուխտան Երևան կվերադառնա հաջորդ շաբաթ և կշարունակի իր աշխատանքը:
Պարոն Աշոտյանին թվում է, թե կարող է գալ այս ամբիոնից, փայլուն վեղար հագած հրեշտակի կերպարով, ինչպես ինքն էր երեկ ասում այս ամբիոնից, թևածել ԱԺ դահլիճում: Ո՛չ, պարոն Աշոտյան: Ամեն անգամ, երբ դուք փորձեք այդպիսի հրեշտակային կերպարով թևածել ամբիոնում, իմ հարցադրումներով ես նորից ձեզ իջեցնելու եմ պարկետի վրա:
Համաժողովի ընթացքը ավելի ակնառու դարձրեց այն հանգամանքը, որ անվստահությունն առաջին հերթին ոչ թե հանքարդյունաբերողների նկատմամբ է, այլ կառավարության
Նման հրապարակումների հեղինակներին, ինչպես նաեւ սիրիական ինքնաթիռին թուրքական կողմի հարվածելու փաստը դատապարտողներին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն դավաճաններ է անվանում:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:
Այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) «Ճգնաժամ Ուկրաինայում. ի՞նչ ազդեցություն կարող է այն գործել միջազգային հարաբերությունների վրա» թեմայով կազմակերպված քննարկմանը այսպիսի հայտարարություն արեց կենտրոնի հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
ՀՀ կառավարության ս.թ. մարտի 27-ի նիստի որոշմամբ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, վերջինիս միացվել է ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ն:
Այսօր հրավիրված ասուլիսում «Դեմ եմ» նախաձեռնության անդամներ Դավիթ Մանուկյանը, Գրիգոր Պետրոսյանը, Արսեն Բաղդասարյանը և Սևակ Ծատուրյանը խոսեցին մարտի 28-ին Սահմանադրական դատարանի դիմաց կայանալիք «Լուռ» ակցիայի մասին։
Կասկած գրեթե չկա, որ ուկրաինական ճգնաժամով պայմանավորված Արևմուտք-Ռուսաստան ճգնաժամը Մոսկվայի համար հանգեցնելու է լուրջ տնտեսական խնդիրների: Ընդ որում այդ մասին դատողություններ անելու համար պետք չէ առաջնորդվել կարճաժամկետ հաշվարկներով:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը պարտադիր կենսաթոշակային համակարգի հարցում ակնակալում է ՍԴ որոշում, ուրիշ ոչինչ։
Շանթ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը հանելու փոխարեն` հայտարարվում է, որ շուտով նախաքննության ավարտ կհայտարարվի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Ամիրյան փողոցի պետական կարիքների համար իրացված տարածքի բնակիչները՝ 23 ընտանիք, արդեն 9 տարի է` սպասում են իրենց բնակարաններին, սակայն շենքի միայն արտաքին պատերն են կանգնեցված։
Մարտի 31-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև 2 աստիճան, հողի մակերևույթին` 5 աստիճան ցուրտ:
Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին ասել են, որ Հայաստանը մարտի 27-ին ձեռնպահ է քվեարկելու ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացրած բանաձևին՝ Ղրիմի հանրաքվեն չճանաչելու վերաբերյալ:
Երեկ մի խումբ ակտիվիստներ՝ ի պաշտպանություն Քեսաբի բողոքի ակցիա էին կազմակերպել ԵրևանումՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։
Ուկրաինայի հայ համայնքի նախագահի տեղակալ Մերի Հակոբյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց, թե հստակ չի կարող պնդել, որ Ղրիմի բոլոր հայերը «կողմ» են քվեարկել ՌԴ կազմի մեջ մտնելու հարցին:
Ավազակային հարձակում Վանաձորի կադաստրի նախկին պետի տան վրա. Երկու օր առաջ՝ մարտի 25-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Վանաձորի կադասատրի նախկին պետ Գերաս Անդրեասյանի ամառանոցի վրա:
Ազատամարտիկ-ակտիվիստ Վոլոդյա Ավետիսյանի դատավարության ընթացքում հերթական սենսացիոն բացահայտումն է տեղի ունեցել։ Մասնավորապես, պարզվել է, որ սույն քրեական գործում տուժող չկա։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը:
«Մի քանի հացի արտադրամասերի հետ պայմանավորվածություն ունենք, որոնք ամեն օր հաց են բերում գյուղ, իսկ ամսվա վերջին գյուղացիներն իրենց թոշակով վճարում են»:
«ՀԺ»-ն գրում է. Նախօրեին մեր հրապարակումներից մեկում հղում անելով pskov. ru պարբերականին՝ հայտնել էինք, որ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը մարտի 24-ին Պսկովի մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Սնդրեյ Տուրչակի է հետ հանդիպման ընթացքում շնորհավորել է բոլոր ոուսներին Ղրիմի Ռուսաստանի կազմ վերադառնալու կապակցությամբ։
4 օր է, ինչ Դիլիջանում ներքաղաքային երթուղիների ավտոբուսների ուղեվարձը թանկացել է: Նախկինում չափահասների համար այն 70, ուսանողների եւ դպրոցականների համար 35 դրամ էր:
Ինչպե՞ս մարդը կարող է խոսել կրթության, մտագործունեության կարևորության մասին և ինտեգրվել մի քաղաքական-քաղաքակրթական տարածքի, որի բուհերը տեղ չեն գտնում աշխարհի լավագույն կրթական հաստատությունների անգամ 20-յակում:
Հայաստան մատակարարվող գազի գինն փոխկապակցված է ՌԴ Օրենբուրգի մարզի գազի սակագնի հետ, ուստի դա պետք է հագեցնի նաեւ ՀՀ-ում գազի թանկացմանո։
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Վաշինգտոն նահանգի հյուսիս-արևելյան շրջաններում տեղի ունեցած ավերիչ սողանքի հետևանքով երկու տասնյակից ավելի մարդկային կորուստների, հարյուրից ավելի անհայտ կորածների կապակցությամբ: