
Քեսապի վրա հարձակված զինյալները անարգել հատում են Թուրքիայի անցակետը (տեսանյութ). Gala.am

Horizonweekly.ca լրատվականը գրում է. «Առաջին օրերի լռությունից հետո Թուրքիայում կարծիքներ են հնչում, որ Քեսապի վրա «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հարձակումը կազմակերպել է Թուրքիան, մասնավորապես՝ Էրդողանի կառավարությունը եւ կուսակցությունը:
Նման հրապարակումների հեղինակներին, ինչպես նաեւ սիրիական ինքնաթիռին թուրքական կողմի հարվածելու փաստը դատապարտողներին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն դավաճաններ է անվանում:
Ի պատասխան «Սոլ փորթալ» լրատվական աղբյուրը տեսանյութ է հրապարակել, որում հստակ երեւում է, թե ինչպես «Ալ Նուսրա» խմբավորման զինյալները Քեսապի սիրիական պահակակետն անցնելու ժամանակ Թուրքիայի սահմանի վրա որեւէ արգելքի չեն հանդիպում եւ հանգիստ ուղղվում են դեպի 50-60 մետր մյուս կողմում գտնվող Քեսապի սիրիական սահմանակետը: Անարգել սահմանը անցնելու այս հանգամանքը վկայում է, որ թուրքական կողմը դրությունն ընծայել է Քեսապի վրա հարձակվող զինյալներին:
Թարգմանությունը` ԳԱԼԱ-ի: