Տարածքային զարգացման հիմնադրամն իր գործունեությունը կսկսի 2015 թվականից

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:

Քննարկվեցին Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը Տարածքային զարգացման հիմնադրամի վերակազմավորման, հիմնադրամի գործառույթների  եւ գործունեության ուղղությունների հետ կապված հարցեր, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի  վարկային  նոր ծրագրի մանրամասները: Նշվեց, որ կառավարության կողմից արդեն հաստատվել է Տարածքային զարգացման հիմնադրամի ձեւավորման համար անհրաժեշտ միջոցառումների ժամանակացույցը եւ  հիմնադրամի ձեւավորման հայեցակարգը: Նախատեսվում է, որ  մինչեւ տարեվերջ կմշակվեն ու կընդունվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը,  եւ հիմնադրամն իր գործունեությունը կսկսի արդեն 2015 թվականից: Ակնկալվում է, որ նոր վարկային ծրագրի նախապատրաստման աշխատանքները եւս կավարտվեն մինչեւ տարեվերջ:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31