Նիկոլ Փաշինյանը՝ Արմեն Աշոտյանին. «…երբ դուք փորձեք հրեշտակային կերպարով թևածել ամբիոնում, իմ հարցադրումներով ես նորից ձեզ իջեցնելու եմ պարկետի վրա» (տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում «Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ Տնտեսագիտական համալսարանում Տարոն Մարգարյանի ատենախոսության ժամանակ տեղի ունեցած միջադեպին: Նա հիշեցրեց, որ այդ սկանդալային միջադեպի մասնակիցներից մեկը ոչ թե պատժվեց, այլ պարգևատրվեց ինչ-որ գործուղմամբ:

«Այսինքն, ՀՀԿ-ի ղեկավարությունը նրան պարգևատրել է այդ հարձակման մասնակցին: Ընդ որում, այդ հարձակման գլխավոր գործող անձանցից մեկին մենք կարող ենք տեսնել խրոխտ քայլելիս՝ Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի հետ»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:

Խոսելով ԱԺ-ում Արմեն Աշոտյանի երեկվա ելույթների մասին, նա ասաց. «Ուզում եմ ձեզ ասել պատասխանատու կերպով՝ դուք լրջանալու կարիք ունեք ընդհանրապես: Սա КВН-ի պոլուֆինալը չէ, որ հարցերին շուտասելուկներով, շուլուխներով ու հանելուկներով պատասխանեք: Պարոն Աշոտյանին թվում է, թե կարող է գալ այս ամբիոնից, փայլուն վեղար հագած հրեշտակի կերպարով, ինչպես ինքն էր երեկ ասում այս ամբիոնից, թևածել ԱԺ դահլիճում: Ո՛չ, պարոն Աշոտյան: Ամեն անգամ, երբ դուք փորձեք այդպիսի հրեշտակային կերպարով թևածել ամբիոնում, իմ հարցադրումներով ես նորից ձեզ իջեցնելու եմ պարկետի վրա»:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Տեսանյութեր

Լրահոս