Սենսացիոն բացահայտում՝ Վոլոդյա Ավետիսյանի դատավարության ժամանակ. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. Արաբկիր և Քանաքեո-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ սկսվել է ազատամարտիկ-ակտիվիստ Վոլոդյա Ավետիսյանի դատավարությանը, և հերթական սենսացիոն բացահայտումն է տեղի ունեցել։ Մասնավորապես, պարզվել է, որ սույն քրեական գործում տուժող չկա։
Դատավարության սկզբում մեղադրող դատախազ Հենրիկ Պապիկյանը, որպես Ավետիսյանի խափանման միջոցը չփոխելու հիմնավորում, բերել է այն հանգամանքը, որ նա չի փոխհատուցել տուժողներին պատճառված վնասը։ Ի պատասխան սրա ՝ Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը հարց է հնչեցրել` բայց գործում տուժող կա՞։
Հարցը անպատասխան է մնացել, և ուրեմն, մեղադրող դատախազից պատասխան փորձել է ստանալ մեր թղթակիցը։ Պապիկյանին նա հարց է տվել այս քրեական գործում տուժողներ իրականում կա՞ն, թե՞ ոչ։ Հարցին դատախազը հետաքրքիր պատասխան է տվել «Դե դա նուրբ իրավաբանական հարց է, դատավարությանը կմասնակցեք՝ կիմանաք»։ Թղթակիցը, սակայն, որոշել է չսպասել դատավարության ընթացքին ու ավարտին է տեղում պարզել հարցը։
Դատախազը, ահա, սենսացիոն բացահայտում է արել նա խոստովանել է, որ գործում տուժող ճանաչված անձ չկա։ Համաձայնեք՝ հետաքրքիր է։ Ավետիսյանի գործին ծանոթանալիս երբեմն տպավորություն ես ստանում, թե այս գործում բացի ամբաստանյալից արիշ ոչինչ չկա. հանցակազմ չկա, հանցադեպ չկա, տուժող չկա, բայց ամբաստանյալ Վոլոդյա Ավետիսյան կա։ Հենց այսպիսին են լինում դասական քաղաքական հետապնդումները։
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։