Ներքաղաքային ավտոբուսների ուղեվարձը թանկացել է
tesankyun.am-ը գրում է. 4 օր է, ինչ Դիլիջանում ներքաղաքային երթուղիների ավտոբուսների ուղեվարձը թանկացել է: Նախկինում չափահասների համար այն 70, ուսանողների եւ դպրոցականների համար 35 դրամ էր:
Այժմ ուղեվարձը չափահասների համար 100, ուսանողների եւ դպրոցականների համար 50 դրամ է: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը կայքին հայտնել է, որ ներքաղաքային երթուղինները սպասարկող «Էմիլ Մարգարյան» անհատ ձեռներեցը ձեռք է բերել 3 հատ նոր ավտոբուս:
«ՊԱԶ» մակնիշի ավտոբուսները ֆիզիկապես եւ բարոյապես մաշված էին: Դրանց վրա դրված էին գազի բալոններ, որոնց ծանրության տակ ավտոբուսների ծածկը ավերվել էր: Ա. Սանթրոսյանն ասել է.
« Երբ անձրեւում էր, ավտոբուսների մեջ բոլորը զոնտիկները բացում էին»: Քաղաքապետի համոզմամբ, ուղեվարձի բարձրացումն անհրաժեշտություն էր, այլապես միակ ուղեւորափոխադրողը կհրաժարվեր ներքաղաքային երթուղիները սպասարկելուց:
Մանրամասներն` այստեղ