«Նախագահը երևի տեղյակ է, ես տեղյակ չեմ». «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է. ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը պարտադիր կենսաթոշակային համակարգի հարցում ակնակալում է ՍԴ որոշում, ուրիշ ոչինչ։ «Ժամանակի» դիտարկմանը, թե ԱԺ նախագահն ասել է, որ փոփոխություն լինելու է, ասաց. «Նախագահը երևի տեղյակ է, ես տեղյակ չեմ»։ Իսկ հարցին ի պատասխան՝ արդյոք «ԴԵմ եմ» շարժումը իշխանությունների մոտ մտավախություն չի՞ առաջացնում, Հ. Հակոբյանն ասաց. «Իշխանություններն ի՞նչ են անում, որ մտահոգություն առաջանա, իշխանություններն ուզում են հասարակության համար բարձր կենսաթոշակ ապահովել»։ Մեր հիշեցմանը՝ հասարակության 80 տոկոսը, նախագահի խոսքերով, դրան դեմ է, Հակոբյանն արձագանքեց. «Դա չի նշանակում, որ իշխանությունը բարձր կենսաթոշակ չպետք է ապահովի, նախագահի ծրագրում կա»։

Կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31