Փոփոխություններ առողջապահության համակարգում

ՀՀ կառավարության ս.թ. մարտի 27-ի նիստի որոշմամբ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, վերջինիս միացվել է ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ն: Նորաստեղծ ՊՈԱԿ-ի լիազորության մեջ են մտել ինչպես տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրից բխող միջոցառումների իրականացումը, այնպես էլ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը, ինչի շնորհիվ կբարձրանա բժշկական օգնության և սպասարկման որակը, կբարելավվի ֆինանսական միջոցների արդյունավետ և նպատակային օգտագործումը: Մեկ այլ որոշմամբ գործադիրը առողջապահության բնագավառի ՊՈԱԿ տնօրենին ներկայացվող 65 տարին լրացած չլինելու պարտադիր պայմաններից մեկը տարածել է հարյուր տոկոս պետական սեփականությամբ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա` դրսևորելով միատեսակ մոտեցում և նպաստելով աշխատաշուկայի մրցունակության բարձրացմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31