Բաժիններ՝

Շանթ Հարությունյանին մեղադրանք առաջադրելը պայմանավորված է միայն նրա անհնազանդության հետ. պաշտպան

Շանթ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը հանելու փոխարեն` հայտարարվում է, որ շուտով նախաքննության ավարտ կհայտարարվի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Նա նշեց, որ Շ. Հարությունյանի արարքում բացակայում է նրան առաջադրված հոդվածով հանցակազմը, առաջադրված մեղադրանքն անհիմն է, սակայն արդեն հինգ ամիս է՝ նա գտնվում է անազատության մեջ: Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ Շ. Հարությունյանին մեղադրանք առաջադրելը պայմանավորված է միայն նրա անհնազանդության հետ: Նա նշեց, որ Շ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության նրկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, սակայն նույնիսկ նախաքննության մարմինն է ընդունում, որ «տուժողը» ոստիկականական համազգեստով չի եղել: Պաշտպանի խոսքով՝ Շ. Հարությունյանը երթի դուրս գալուց առաջ էլ նախազգուշացրել է ոստիկաններին, որ սադրանքներ չլինեն, քանի որ տեղակացված է եղել, որ արդեն իրենց դեմ որոշակի գործողություն է նախապատրաստվում, կան սադրիչներ: Անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկատվությանը, որ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների մեղադրանքը կմեղմացվեն՝ Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ նախորդ շաբաթ քննչը զանգահարել է և ասել, որ Շ. Հարությունյանի հետ քննչական գործողություն է նախատեսվում, սակայն հետագայում պարզվել է, որ քննչական գործողության անցկացումը հետաձգվել է, իսկ մեղադրանքի փոփոխության մասին որևէ հստակ տեղեկություն չի հայտնվում:

Գործով մեկ այլ մեղադրյալ Միսակ Առաքելյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը կարծիք հայտնեց, որ հնարավոր է՝ առաջիկա օրերին քննչական իրավիճակը փոխվի, մեղադրյալի նկատմամբ նոր մեղադրանք առաջադրվի քրեական օրենսգրքի այլ հոդվածներով, որոնք իրավաբանորեն ավելի անորոշ են: Հովհաննես Քոչարյանն ասաց, որ հիմքեր ունի ենթադրելու, որ նախաքննությունը ձևական բնույթ է կրել: Միսակ Առաքելյանին մասնավորապես մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով ՝պայթուցիկ սարքրեր օգտագործելու և ոստիկանության ծառայողների առողջությանը վնաս պատճառելու համար: «Հինգ ամիս է՝ մեզ չի հաջողվում ամեն անգամ կալանքի երկարացման հարցը դատարանում քննելիս նախաքննության մարմնից ստանալ գեթ մեկ ապացույց, որը կվկայի այն մասին, որ Միսակ Առաքելյանը օգտագործել է պայթուցիկ սարքրեր, հինգ ամիս է արդեն մենք չենք կարողանում մեկ ապացույց, դատավարական մեկ փաստաթուղթ, մեկ տվյալ, մեկ տեղեկատվություն ստանալ այն մասին, որ Միսակ Առաքելյանի արարքի հետևանքով ֆիզիկապես ոստիկաններ են տուժել»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ չնայած այդ հանգամանքի դատարանը որոշումներ է կայացրել Միսակ Առաքելյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին: «Արդեն հինգ ամիս է՝ որևէ փորձաքննույթան եզրակացություն նախաքննության մարմինը ձեռք չի բերել և պաշտպանական կողմին չի ծանոթացրել այն մասին, որ օգտագործված պայթուցիկ միջոցները հանդիսանում են պայթուցիկ սարքեր, ռազմամթերք: Չկա այդիպիսի ապացույց: Չկան դատաբժշկական փորձաքննություններ այն մասին, որ այդ սարքերի գործարկման արդյունքում տուժել են ոստիկանության ծառայողներ»,- ասաց Հովհաննես Քոչարյանը:

Նրա խոսքով՝ իրենց համար մինչև հիմա անհասկանլի է մնացել, թե ինչ կապ ունի Շանթ Հարությունյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելը Միսակ Առաքելյանի կալանքի ժամկետի երկարացման հետ. Միսակ Առաքելյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդության մեջ նախաքննական մարմինը վկյակոչել է Շ. Հարությունյանի և մյուսների նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտությունը և դրա եզրակացության բացակայությունը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս