
Օխտարի բնակիչները հացը «նիսյա» են գնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. Սյունիքի մարզի 22 ընտանիք ունեցող Օխտար համայնքի բնակիչները հացը «նիսյա» են գնում:Այս մասին «Ժողովուրդին» տեղեկացրեց Օխտարի համայնքապետ Վաղարշակ Համբարձումյանը.
«Մի քանի հացի արտադրամասերի հետ պայմանավորվածություն ունենք, որոնք ամեն օր հաց են բերում գյուղ, իսկ ամսվա վերջին գյուղացիներն իրենց թոշակով վճարում են»:
Բացի այդ, համայնքապետից տեղեկացանք, որ առաջիկայում փակվելու է գյուղի դպրոցը, քանի որ աշակերտների թիվն օր օրի նվազում է: Ու սա այն դեպքում, երբ Օխտարին հարակից հինգ համայնքների աշակերտներ են հաճախում այդ դպրոց:6 համայնքի դպրոցականները միասին վերցրած հազիվ 25-27 աշակերտ լինեն:
«Դե քանի որ գյուղում երիտասարդ չկա, այդ պատճառով ամուսնություն էլ չկա: Վերջին երեխան մեր գյուղում ծնվել է տասը տարի առաջ»,- հուսահատված նկարագրեց համայնքապետը:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում։