Բարբարոսութան և բռնության թիրախը 75-ամյա Զինաիդա Գյոզալյանն էր, որինկատմամբ ԴԱՀԿԾ աշխատակիցները, մի խումբ՝ չգիտես ինչի վրա հրճվող ոստիկանի համազգեստ և ուսադիր կրող «միլիցաներին» անտարբերությունից օգտվելով, սկսեցին հրել-քաշքշել այդ տարեց կնոջը:
Մարտի 27-ին՝ ժամը 13:10-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արայիկ Ռոմիկի Բաբայանը:
Նոր ատոմային էներգաբլոկը պետք է կառուցվի առաջիկա 15 տարիների ընթացքում, իսկ կառուցողն, ամենայն հավանականությամբ, կլինի «Ռոսատոմը»: Նման տեսակետ մի խումբ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ֆրանսիական «Կրեդի ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Քսավիե Մյուսկայի գլխավորած պատվիրակությանը:
ՊՀԹ-ում «Արտիստը» թողած, աշակերտների` դահլիճում ցույց տված ներկայացումն են քննարկում: Տնօրեն- դերասան- հսկիչ` մեկ մարդու նման հայտարարում են` իրենք չեն վիրավորել, իրենք վիրավորված են:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` ապրիլի 7-ին մեկնարկող գարնանային նստաշրջանում քվեարկության է դրվելու եվրոպացի պատգամավորների կողմից ներկայացված բանաձև, որով առաջարկվում է Ռուսաստանի Դաշնության ազգային պատվիրակությանը զրկել քվեարկության, ձայնի իրավունքից և կասեցնել պատվիրակության լիազորությունները:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցները անհատական կենսաթոշակային հաշիվներում արդեն կարող են տեսնել իրենց աշխատավարձից և պետական բյուջեից կատարված կուտակային հատկացումները: Եթե մասնակիցն ընտրել է կենսաթոշակային ֆոնդ և կառավարիչ, ապա հաշվում տեսանելի են նաև իրենց կուտակային միջոցներով ձեռք բերված փայերի քանակն ու արժեքը:
«Անշուշտ, Ուկրաինան պետք է լինի եվրոպական հավաքական անվտանգության համակարգի մասը, և դա ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի և միջազգային իրավունքի խնդիրն է: Ուկրաինան եվրոպական երկիր է և եվրոպական համայնքի լիիրավ անդամ բոլոր իմաստներով` քաղաքական, տնտեսական, ինչպես նաև անվտանգային»,- նշել է փոխարտգործնախարարը:
«Ինչո՞ւ են միայն «Դեմ եմ» շարժմանը հրավիրում երկխոսության, եթե Սահմանադրական դատարան են դիմել քաղաքական 4 ուժերը»,- ըստ «Ա1+»-ի՝ զարմացած ասել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Մենք խնդրում ենք բոլոր ուժերին, ովքեր նախատեսել են հանրային միջոցառումներ մարտի 28-ին, հնարավորինս զերծ մնալ ՍԴ-ի բնականոն աշխատանքը այս կամ այն կերպ խանգարող, աղմկոտ գործողություններից, որպեսզի չստացվի այնպես, որ ՍԴ-ն հետաձգի իր նիստը, և կրկին հանրությունը լինի սպասողական վիճակում:
«Մի բան կարող եմ ասել` եթե պարոն Աշոտյանի համար հանրապետության առաջին նախագահը բացարձակ հեղինակություն է, ապա ինձ համար այդպիսին չէ»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, Սպիտակի, Գորիսի տարածաշրջաններում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում տեղում է թույլ ձյուն, իսկ հանրապետության մյուս ավտոճանապարհների զգալի մասում` անձրև:
Նոտարի որակավորման ստուգման համար մինչև ապրիլի 7-ը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն և`
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Ըստ ւկրաինական «Ունիան» գործակալության` Տիմոշենկոն այս հայտարարությունն արել է այսօրվա մամուլի ասուլիսում:
Երևանում գերակա շահ ճանաչված մի քանի տարածքների խաբված բնակիչներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի առջև և վարչապետից պահանջում էին իրենց տները:
Ինչպե՞ս ստացվեց, որ խոշոր աշխարհաքաղաքական խաղացողները շատ խաղաղ ձևով խաղում էին իրենց աշխարհաքաղաքական շախմատը, և հանկարծ խաղացողներից մեկը զայրացավ, վերցրեց խաղատախտակը և տվեց մյուս խաղացողների գլխին: Եվ այժմ բոլորը մտածում են` արդյոք նա կմարսի իր արածը, թե ոչ:
«Մակարով» տիպի 4,5 մմ տրամաչափի օդամղիչ ատրճանակն առգրավվել է:
«Շանթ Հարությունյանը երբևէ չէր կարող իմանալ, որ այդ քաղաքացիական հագուստովը ոստիկանության աշխատակից էր: Այսինքն` մեղադրանքը անհիմն է և սա միայն քաղաքական անհնազանդության հետևանք է»:
Այսօր կառավարության շենքի առջև կրկին հավաքվել էին Դալմայի այգիների նախկին սեփականատերերը: Ինչպես 168.am-ին հայտնեց «Սոնա-Դալմա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը, Եվրոպական տնտեսական հանձնաժողովը հիմնադրամին հարցում է ուղարկել, թե իրենց որոշումներն ինչպես են իրականացվել ՀՀ-ում:
Մարտի 27-ին, ժամը 16.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում` «Ոսկե համբույր» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվում է տնակ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ տեղի է ունեցել հրատապ խորհրդակցություն հանրապետությունում սպասվող կլիմայական կտրուկ փոփոխությունների վերաբերյալ։
Եթե կա ոռոգման հնարավորություն, ապա խորհուրդ է տրվում սպասվող ցրտահարության օրը կորիզավոր պտղատու այգիները գիշերային ժամերին առատ ոռոգել: Ցանկալի է ոռոգել նաև բաց դաշտում սածիլված վաղահաս կաղամբի բույսերը:
«Ամենահիմնական խնդիրը զբաղվածության ընդլայնումն է՝ որակյալ և բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման ճանապարհով: Հավակնոտ թիրախներ են դրվել՝ մինչև 2017թ. 60 հազարով զբաղվածության ընդլայնում»,- ասաց Վ.Ավանեսյանը:
«Հանրապետության Նախագահը բազմաթիվ նամակներ և ուղերձներ է ստանում, որոնք հրապարակվում են ըստ նպատակահարմարության և փոխադարձ համաձայնության: Ինչ վերաբերում է անցյալ տարվա դեկտեմբերին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի Երևան կատարած այցի ժամանակ իր երկրի ղեկավարության անունից ներկայացրած տեսակետներին, մոտեցումներին, ապա Հայաստանի արտգործնախարարը ժամանակին դրանց անդրադարձել է»։
Քանի, որ 12 տարվա ազատազրկման դատապարտված վեց տղաներն էլ պատմել են իրենց կատարած գործողությունների մասին: Նորայրը ասել է, որ Վահե Ավետյանի հետ ինքն է մտել վիճաբանության մեջ և իր հարվածից է ընկել, բայց այդքանից հետո դատավորը նման խայտառակ վճիռ է կայացրել:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում կստեղծվի սեփական ազգային վճարային համակարգ՝ Ճապոնիայի և Չինաստանի մոդելով:
Ձեր վիճակը շատ բարդ է, բայց իմ վիճակն էլ է բարդ: Հիմա ձեզ շատ քննադատեմ, որոշները կասեն՝ Աշոտյանը ձեզ քննադատում է, որպեսզի ձեզանից սարքի ընդդիմության առաջնորդ: Ձեզ գովեմ, կասեն իշխանության պռոյեկտն է, գովում է: Չգիտեմ ոնց վարվեմ: Свой среди чужих чужой среди своих, ծանր է վիճակը: Ինձ էլ հասկացեք: Ո՞նց անեմ, որ ձեզ վնաս չտամ, բայց իրականում մի բան ասեմ, էլի»:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստը սկսել է ճանապարհային երթևեկության կանոնների համար կիրառվող տուգանքների և դրանց շուրջ առաջացած խնդիրների քննարկումից.
Ըստ Իգոր Ռոմանի` «Մայդանի» իրադարձություններն անդառնալի դարձրեց առաջին մահը, երբ սպանվեց հայկական ծագումով Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Նիգոյանը: Միևնույն ժամանակ ուկրաինացին ընգծեց, որ առանց կիևցիների օգնության` «Մայդանը» կմարեր: «Իսկ ովքե՞ր են կիևցիները, նեոֆաշիսնտե՞ր, երբեք, նման բան չկա, կիևցիները մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն են, պետական ծառայողներ, ովքեր առավոտյան գնում էին աշխատանքի, իսկ երեկոյան` «Մայդան»»,- բացատրեց ուկրաինացի փորձագետը:
Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Կառավարության նիստից հետո` անդրադարձել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության քրեական գործի դատավճռի հրապարակման ժամանակ տեղի ունեցած միջադեպին: