Ազատամարտի վետերանների միությունը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել ի նշան թուրքական զինուժի գործողությունների

Ազատամարտի վետերանների միությունը հրավիրել է արտահերթ խորհրդակցություն, կապված` Սիրիայի Քեսաբ համայնքում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ:

Ազատամարտի վետերանների միությունը իր խորը զայրույթն ու ցասումն է արտահայտել կատարվածի առնչությամբ և խստորեն դատապարտել Քեսաբի խաղաղ բնակչության նկատմամբ ծայրահեղականների իրականացրած ահաբեկչական գործողությունները:

Թուրքական զինուժի գործողությունների պատճառով տեղաբնակ հայությունը տարհանվել է, ավերվել և հրկիզվել է  նրանց բնակատեղիները:

Ցեղասպանությունից մոտ մեկ դար անց մազապուրծ եղած հայերը, որոնց մի մասը 1915թ հետո ձևավորվել էր Սիրիայում`  կրկին բռնել է գաղթի ճանապարհը:

Ազատամարտի վետերանների միությունը իր զորակցությունն է հայտնում Սիրիայում գտնվող հայ բնակչությանը և  թուրքական իշխանություններից պահանջում անհապաղ դադարեցնել հայազգի բնակչության նկատմամբ անմարդկային ոտնձգությունները.

  • Կոչ ենք անում հայկական սփյուռքին համախմբվել և բողոքի ակցիաներ կազմակերպել ի նշան թուրքական զինուժի գործողությունների.
  • Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին դատապարտել տեղի ունեցածը և ձեռնարկել համապատասխան միջոցներ խաղաղ բնակչության տարհանման, նրանց բնակատեղիների ոչնչացման  ուղղությամբ:

Ազատամարտի վետերանների  միության նախագահ`Համլետ Հովսեփյան

Տեսանյութեր

Լրահոս