Ռեբյատա, դավայտե ժիծ դրուժնո. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է. Երեկ Շիրակի նորանշանակ ոստիկանապետ Վարդան Նադարյանը հարցին՝ ինչո՞ւ է Գյումրիում գործում երկու քաղաքապետարան, և արդյո՞ք դա օրենքի սահմաններում է, պատասխանել էր. «Դա քրեորեն պատժելի երևույթ չի, եթե մարդը բացել է, նույն հաջողությամբ կարող է բացել մարզպե տարան կամ, չգիտեմ, Մայքլ Ջեքսոն իր օֆիսի անունը կարա դնի, Մագնոլիա… բայց այլևս թույլ չենք տալու անդաստիարակ քայլեր»։
Այս կապակցությամբ «Ժամանակի» հարցին ի պատասխան Գյումրիի նախկին քաղաքապետն ասաց. «Իմ գրասենյակի անունը ժողովուրդը դրել է»։ Մեր հարցին՝ համոզվա՞ծ եք, որ ոստիկանության կողմից քայլեր չեն ձեռնարկվի, Գյումրիի նախկին քաղաքապետն ասաց. «Չեմ հավատում որ որևէ քայլ ձեռնարկվի։ Ես կոչ եմ անում ոստիկանապետին և մյուսին՝ ռեբյատա, դավայտե ժիծ դրուժնո»։

Ավելի մանրամասն կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31