Բաժիններ՝

Տարիներ անց սերունդների համերաշխության համակարգը կվերանա. Արծվիկ Մինասյան

Կենսաթոշակային համակարգի փոփոխմամբ սերունդների բաշխողական համակարգից անցում է կատարվում ինքնաֆինանսավորման համակարգին, տարիներ անց սերունդների համերաշխության համակարգը կվերանա: Այս մասին այսօր ՍԴ-ում ԱԺ չորս ուժերի ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ժամանակ հայտարարեց  հայցվոր Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ պետությունն է սերունդների համերաշխության երաշխավորը, Սահմանադրությամբ է սահմանվում սերունդների համերաշխության գաղափարը և կիրառվում է բաշխողական համակարգը:

«Ընդունելի չի կարող լինել այն փաստարկը, որ կուտակային համակարգը արժանապատիվ կենսաթոշակ է ապահովելու քաղաքացիների համար»,- ասաց Ա.Մինասյանը:

Նա նշեց, որ պետությունն 80%-ով է երաշխավորում գումարների վերադարձը, ինչի դեպքում հակասություններ են առաջանում բյուջետային օրենքի հետ. «Երաշխիքը համաչափ և իրական չէ»:

ՍԴ-ում այս պահին հայտարարվել է 30-րոպեանոց ընդմիջում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս