ՀՀ ՓՊ. Անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ՝ փաստաբանին վիրավորելու կամ իր վստահորդի հետ նույնացնելու խնդիրը կանխարգելելու ուղղությամբ
ՀՀ փաստաբանների պալատում երեկ՝ մարտի 27-ին, տեղի է ունեցել ակումբի նիստ, որտեղ քննարկվել են քայլեր ուղղված վերջին շրջանում փաստաբանների հանդեպ վիրավորական խոսքեր հնչեցնելու և փաստաբանին իր վստահորդի հետ նույնացնելու կանխարգելմանը:
Հանդիպմանը ներկա են գտնվել շուրջ երեսուն փաստաբաններ, ովքեր հանդես են եկել ելույթներով մասնավորապես Նորայր Նորիկյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Ռուբեն Բալոյանը, Երվանդ Վարոսյանը, Երեմ Սարգսյանը, Մարինե Թովմասյանը, Վահե Հովհաննիսյանը, Արա Զաքարյանը, Արսեն Սարդարյանը, Վարուժան Վարդանյանը, Կարեն Մեժլումյանը, Մելանյա Առուստամյանը, Արթուր Հովհաննիսյանը, Միհրան Պողոսյանը և այլք:
Մասնակիցները փաստել են, որ նման իրավիճակը անթույլատրելի է և պետք ձեռնարկվեն միջոցներ դրանք կանխարգելելու ուղղությամբ:
Քննարկման արդյունքում որոշվել է.
– դիմել դատական իշխանությանը՝ կլոր սեղան կազմակերպելու առաջարկով,
– փաստաբաններին հորդորել նմանատիպ իրավիճակներում՝ հնարավոր միջոցներով կանխել իրենց վստահորդների կողմից վիրավորական գործողությունները մյուս կողմի փաստաբանների նկատմամբ.
– վերապատրաստման դասընթացներում ներառել այս իրավիճակներում փաստաբանների վարքագծի դրսևորման վերաբերյալ թեմաներ:
ՀՀ փաստաբանների պալատ