Բաժիններ՝

Արտակ Զեյնալյանը ՍԴ-ին ներկայացրել է հարցման արդյունքներ. ՀՀ քաղաքացիների մեծ մասը դեմ է կուտակայինին

«Իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն է իշխանության միակ աղբյուրը»,- այսօր ՍԴ-ում ԱԺ չորս ուժերի ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության վերաբերյալ» գործի քննության ժամանակ հայտարարեց դիմող կողմի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

Նա ներկայացրեց հարցման արդյունքներ, ըստ որոնց՝ ՀՀ քաղաքացիների մեծ մասը դեմ է կուտակայինին, քանի որ կուտակային գումարները ետ վերադարձի երաշխիք չի տեսնում, կառավարությանը չի վստահում, պահվող գումարը մեծ է համարում, չի վստահում կուտակային կենսաթոշակային համակագին, քանի որ կուտակված գումարներն ուղարկվում են արտերկիր. «Այս հարցումների արդյունքները հաստատում են Սերժ Սարգսյանի խոսքը, որ գիտի, որ քաղաքացիների 80%-ը դեմ է կուտակային կենսաթոշակների համակարգին»:

ՍԴ-ում սկսվել է հարց ու պատասխանի փուլը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս