Հրաշալի «11-յակը». «Առավոտ»

«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը իր այսօրվա խմբագրականում գրում է.
Եվ այսպես, Հայաստանը տեղ գտավ Ղրիմի հանրաքվեն անօրինական ճանաչելուն դեմ քվեարկած բավականին տհաճ 11 եկրների շարքում։ Շատերիս համար, դա անշուշտ շոկ է, որովհետև կարծում եմ, ոչ ոք Հայաստանում չէր ցանկանա, որ իր պետությունը հայտնվեր, մասնավորապես, Զիմբաբվեի և Հյուսիսային Կորեայի կողքին։ Այդ երկրները մարմնավորում են կոռուպցիան, աղքատությունը, տոտալիտաիզմը՝ այն հատկությունները, որոնցից մենք ցանկանում ենք ազատվել։ Ռուսաստանը մեզ մղում է այդ մերժված խմբակի մեջ, իսկ մենք, հավանաբար, չենք կարող դիմադրել այդ ճնշմանը։

Ամենացանկալին, իհարկե, այն է, որ Հայաստանը քվեարկում է ոչ թե ինչ-որ ստանդարտներ հաշվի առնելով, այլ պարզապես այն պատճառով, որ Ռուսաստանն է այսպես հրամայում։ Իսկ եթե մենք նրա հրամանները չլսենք, ասում են մեզ՝ այդ երկրի ղեկավարությունը Ղարաբաղը կտա Ադրբեջանին։ Կամ, ինչպես անկեղծորեն հայտարարել է եվրասիականության գաղափարախոս Ալեքսանդր Դուգինը, «Ղարաբսաղից մարշներդ նվագեք»։ Բացի այդ, Մոսկվայից մեր գազը, լույսը և հեռախոսակապը կանջատեն։ Չգիտեմ, այդ սպառնալիքնեը իրական են, թե ոչ, բայց անվերջ ապրել այլ դամկոլյան սրի տակ պարզապես անհնարին է։

Քաղաքական ուժերի այն ներկայացուցիչները, որոնք սոցիալական ցանցերում գրում են մոտավորապես այն, ինչ ես եմ այժմ գրում, թող հորդորեն իրենց «ոչ իշխանական» կուսակցություններին հանդես գալ համապատասխան հայտարարությամբ։ Թող տղամարդավարի ասեն՝ ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունը սխալ էր, պետք էր «ձեռնապահ» կամ «Կողմ« քվեարկել։ Դժվար թե ասեն՝ կվախենան Պուտինին նեղացնեն։ Փոխարենը երկար-բարակ կխոսեն «հանցավոր ռեժիմի» մասին։

Ինչ վերաբերում է Հայաստանին, Ռուսաստանին, Բելառուսին, Կուբային, Հյուսիսային Կորեային, Սիրիային, Զիմբաբվջեին, Բոլիվիային, Վենեսուելային, Նիկարագուային և Սուդանին՝ այդ «հրաշալի 11-յակին», ապա հաշի առնելով մեր հոգևոր հարազատությունը՝ առաջարկում են ստեղծել G-11-ը՝ ի հակադրություն G-7։ Թվով ավելի շատ ենք։

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա խմբագրականում։

Տեսանյութեր

Լրահոս