«Դեմ եմ»-ի ակցիան մեկնարկել է. ցուցարարները պատրաստվում են կապել իրենց աչքերը (ուղիղ միացում)
Սահմանադրական դատարանի մոտ մեկնարկել է «Դեմ եմ» քաղաքացիական հասարակության լուռ ակցիան։ Բացի ավանդական կարգախոսներից՝ ցուցարարները պարզել են մի քանի պաստառներ, որոնց վրա գրված է «Պահանջում ենք մեր իրավունքը», «Մի անցեք սահմանը», «Չեմ արտագաղթելու» և այլն։ Ակցիային մասնակցում է մոտ 1000 ցուցարար։
Ցույցի մասնակիցներին բաժանվում են սպիտակ ժապավեններ՝ «Անաչառության ակցիա» կազմակերպելու համար։ Այդ ժապավեններով նրանք 15 րոպեով՝ ժամը 13։15-ից մինչև 13։30-ը կապելու են իրենց աչքերը։
Տեսամյութը`News.am: