Բաժիններ՝

Եթե պարտադիրը հանվի, կամավորին կողմ կլինենք. Արծվիկ Մինասյան

«Պարտադիր կուտակային համակարգի ներդրմանը կողմ լինել չենք կարող: Կամավորին կողմ ենք և կարող ենք առաջարկել բազմաթիվ գործիքներ, որոնք կամավորն ընդունելի կդարձնեն նաև մեր քաղաքացիների համար»,- այսօր ՍԴ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության վերաբերյալ» գործի քննության ժամանակ հայտարարեց դիմող կողմի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե եթե պարտադիրությունը հանվի, կողմ կլինե՞ն:

ՍԴ անդամների հարցերին պատախանելով՝ Մինասյանը հայտնեց, որ նվազագույն աշխատավարձ ունեցողն ըստ էության 45 հազար դրամից վճարում է 2500 հազար դրամ պարտադիր կուտակայինին:

Հարցին՝ 50 օրենքներ են ընդունվել փաթեթով կամ փոփոխվել, ինչո՞ւեք վիճարկում միայն կուտակայինը, Մինասյանը պատասխանեց, որ մնացածը փոխկապակցված են. «Դրանք էլ հակասահմանադրական բազմաթիվ դրույթներ են պարունակվում, բայց որպեսզի հարցը այդ դեպքի համար շատ հստակ լինի, միայն սա ենք ներկայացրել: Հակասություններ կան նաև ենթաօրենսդրական ակտերի միջև: Երբ ԿԲ-ին տրվեց լրացուցիչ իրավասություն, կառավարիչների համար սահմանել լրացուցիչ պահանջներ: Արդյունքում ունենք միայն երկու կառավարիչներ: Գուցե մասնագիտական առումով դա ճիշտ մոտեցում է, բայց ոչ իրավական»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս