Լրագրողների վրա հարձակումների մասին իրազեկումները, թաթարների տների վրա գծանշումները և առանց որևէ նշանի սևազգեստ մարդկանց ներկայությունն ակնհայտորեն միտված են վախ արմատավորել հասարակության այն հատվածների շրջանում, որոնք մոսկվամետ չեն: Ես անհանգստացած եմ, որ այս ամենի նպատակն է ստեղծել մի իրավիճակ, որը կարդարացնի ազգամիջյան բռնության պոռթկումը, ինչը եթե սկսվի, շատ դժվար կլինի վերահսկել և հանգստացնել:
Քաղաքացի Ա. Հ.-ն Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազին հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի փետրվարի 28-ին հրավիրվել է Ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ, ծեծի ենթարկելով իրեն, տեղեկություններ են պահանջել օրեր առաջ տեղի ունեցած վեճի վերաբերյալ:
Սիրիական հակամարտությունը նախորդ տարի առնչվել է 5.5 միլիոն անչափահասի:
ՀՀ ԱՆ մասնագետների կողմից տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո տեղում կազմակերպվել է համաճարակաբանական հետազոտություն վերը նշված 17 տնտեսությունում (93 անձանց շրջանում հարցում, դիտարկում և այլն), իրականացվել է գրեթե 77 անձի արյան նմուշառում, ովքեր շփվել են հիվանդ կենդանիների հետ և նրանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն:
Այս մասին գործակալությանը հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Այսօր վաղ առավոտյան «Տոնուս» շինկազմակերպության գործունեության արդյունում տուժած քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել նախագահական առանձնատան դիմաց ակնկալիքով, որ կհանդիպեն Սերժ Սարգսյանին եւ նրան մեկ անգամ եւս կներկայացնեն իրեց խնդիրը:
Մոսկովյան հանդիպումը ցույց տվեց, որ Հայաստանը կողմնակից է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ժամը 03:00-ի սահմաններում Իջևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին հայտնել են, որ «վերհոնքային շրջանի քերծվածք, գլխի պատռվածք-վերք և սալջարդ» մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ, 58-ամյա Հայկ Քամալյանը:
Դրանից մեկ օր առաջ Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 3-րդ դատարանը նրանց մերժել էր արդարացնելու հարցում:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Մարտի 12-ին, ժամը 07.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի վրա անձը չպարզված քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել` նետվելով կամրջից:
Մարտի 11-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Մենք չենք պատրաստվում հետևել Կրեմլի մշակած սցենարին:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Մարտի 12-ին, ժամը 09.15-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան ՀԷԿ-ի ավազանից աստիճանաբար լինելու են ջրբացթողումներ
Ղրղզստանի Հանրապետությունը դատապարտում է ամեն տիպի գործողությունները, որոնք ուղղված են Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանը:
Ընդգծվում է, որ նախորդ տարվա ամռանը Էլվանը, ով այն ժամանակ 14 տարեկան էր, փողոց էր իջել իր ընտանիքի համար հաց գնելու նպատակով և դարձել էր ոստիկանության գործողությունների պատահական զոհ:
Մենք երբեք Ղրիմի թաթարներին չենք թողել առանց աջակցության, նաև այն ժամանակ, երբ նրանք վերադարձել են աքսորավայրից:
Վրաստանն արդեն սեպտեմբերին կարող է ստանալ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ գործողությունների պլանը, եթե Ղրիմը մտնի Ռուսաստանի կազմի մեջ:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Իրաքի կենտրոնական կառավարությունը մտադիր է փոխել Քրդական ինքնավարության նավթի փոխադրման երթուղին, որը պետք է անցներ Թուրքիայի տարածքով:
«Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել և ընկել է շինարարական աշխատանքներ կատարող տրակտորի վրա:
«Մենք, որպես Եվրամիության անդամ, բոլորս միասին հայտարարում ենք, որ Ուկրաինայի կազմից Ղրիմի դուրս գալը միջազգային իրավունքի տեսանկյունից անընդունելի կլինի եւ կպահանջի արձագանք»,-հայտարարել է Շտայնմայերը:
ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուսական կողմը արդեն տեղեկացրել է նաև 34 հազար այլ քաղաքացիների մասին, այդ թվում նաև մեր հայրենակիցները, ովքեր այլևս իրավունք չունեն մուտք գործել Ռուսաստան առնվազն 3 տարով:
Ժամը 21:40-ի սահմաններում Honda մակնիշի JGJ-021 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ռուբինյանց փողոցում, CPS բենզալցակայանի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Ըստ ԱՄՆ իրավապահների՝ Դավիթ Վարդանյանը դեռևս Գյումրիում, թերևս հոր ունեցած կապերի շնորհիվ կեղծել է ծննդյան տարեթիվը` 1984-ից դարձնելով 1986: Դրա շնորհիվ նա կարողացել է բավարարել ԱՄՆ օրենսդրությամբ նախատեսված` ծնողների միջոցով այդ երկրի քաղաքացիություն ստանալու տարիքային շեմը:
Եթե Սթիվ Ջոբսը համալսարան ընդունվեր, հնարավոր է՝ աշխարհն այսօր չունենար «Macintosh», Ipod, Iphone: Նա հիմնել է «Apple» և «Pixar» կազմակերպությունները:
Ուկրաինական իրադարձությունների հետևանքով Ռուսաստանի դեմ կիրառվելիք պատժամիջոցների դեպքում ամենավատատեսական սցենարը եթե դիտարկենք, ապա դա համաշխարհային ճգնաժամի կրկնության վտանգն է: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց տնտեսագետ Սամվել Ավագյանը:
Մարդու մոտ գրանցված ամենացածր ջերմությունը, որն ապացուցված է նաև փաստաթղթերով, գրանցվել է 1994թ. փետրվարի 23-ին՝ Կանադայում 2-ամյա Կարլա Կողոլովսկու մոտ: Նրա բնակարանի դուռը պատահաբար փակ էր մնացել, ինչի արդյունքում աղջիկը շուրջ 6 ժամ գտնվել է -22C ջերմաստիճանի պայմաններում: Արդյունքում՝ նրա մարմնի ջերմաստիճանը հավասարվել է 14.2 C-ի:
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Անասնագլխաքանակի համատարած հաշվառման հանրագումարները» 2014 թ-ի հունվարի 1-ի դրությամբ, որում ներկայացված են գլխաքանակի աճի ցուցանիշների 2 տարբեր տվյալներ՝ հաշվառման ընդհանուր արդյունքների և ճշգրտումների: Ըստ այդմ՝ հաշվառման արդյունքում պարզվել
Երեկ Մոսկվայի արբիտրաժային դատարանում կայացվել է հերթական վճիռը «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դեմ: Ըստ ռուսական РАПСИ գործակալության՝ դատարանը բավարարել է «Նաիրիտից» 25.183 մլն դոլար բռնագանձելու վերաբերյալ Միջպետական բանկի հայցը։