
Թուրքիան իրաքյան ողջ նավթը կմատակարարի համաշխարհային շուկաներ. Թաներ Յըլդըզ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան իրաքյան ողջ նավթը կմատակարարի համաշխարհային շուկաներ: Այս մասին երեկ հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Նրա խոսքերով՝ Թուրքիայի տարածքով իրաքյան նավթը համաշխարհային շուկաներ հասցնելը կնպաստի ողջ տարածաշրջանի զարգացմանը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Իրաքի կենտրոնական կառավարությունը մտադիր է փոխել Քրդական ինքնավարության նավթի փոխադրման երթուղին, որը պետք է անցներ Թուրքիայի տարածքով: Հաղորդվել էր, որ դրա համար նոր երթուղիներ կարող են դառնալ Իրաք-Սիրիա-Լիբանան կամ Իրաք-Հորդանան-Իսրայել երթուղիները: