
Եթե Ղրիմը մտնի Ռուսաստանի կազմի մեջ, Եվրոպան ստիպված կլինի արձագանքել. Գերմանիայի ԱԳՆ

Եվրոպան Ռուսաստանի հետ առճակատման չի ձգտում, սակայն ստիպված կլինի արձագանքել, եթե Ղրիմը միանա Ռուսաստանին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, հաղորդում է ԻՏԱՌ -ՏԱՍՍ-ը: «Մենք, որպես Եվրամիության անդամ, բոլորս միասին հայտարարում ենք, որ Ուկրաինայի կազմից Ղրիմի դուրս գալը միջազգային իրավունքի տեսանկյունից անընդունելի կլինի եւ կպահանջի արձագանք»,-հայտարարել է Շտայնմայերը:
Իսկ թե ինչ եղանակով Եվրոպան կարձագանքի, ըստ նրա, «հարցը կքննարկվի ամենայն ուշադրությամբ եւ պատասխանատվությամբ` եվրոպական արտգործնախարարների մասնակցությամբ»: