
Եթե Ղրիմը մտնի Ռուսաստանի կազմի մեջ, ապա Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. աղբյուր

Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Վրաստանն արդեն սեպտեմբերին կարող է ստանալ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ գործողությունների պլանը, եթե Ղրիմը մտնի Ռուսաստանի կազմի մեջ: Այս մասին թերթին հայտնել են ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում ու ԱՄՆ պետդեպարտամենտում նրա աղբյուրները:
Նրանք թերթին հայտնել են, որ Ուկրիանայում Ռուսաստանի գործողությունները հանգեցրել են այն քննարկումների վերսկսմանը, որ անհրաժեշտ է՝ ՆԱՏՕ-ն ավելի վճռական քաղաքականություն վարի Արևելյան Եվրոպայում: ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրմանը:
Պետդեպարտամենտում թերթի աղբյուրը հայտնել է, որ եթե Ռուսաստանը հայտարարի Ղրիմի միացման մասին, ապա փաստացիորեն կարելի է որոշված համարել Վրաստանին գործողությունների պլանի տրամադրումը:
Աղբյուրն ընդգծել է, որ այդ գործընթացին կարող է խոչընդոտել միայն Գերմանիան, որի ԱԳՆ-ը, ինչպես և 2008 թվականին, գլխավորում է Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, ով բարյացակամ է տրամադրված Մոսկվայի հանդեպ: