Բաժիններ՝

Մեկ տարում Սիրիական հակամարտությունից տուժած անչափահասների քանակն աճել է երկու անգամ. UNICEF

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիական հակամարտությունը նախորդ տարի առնչվել է 5.5 միլիոն անչափահասի, ինչը երկու անգամ գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը: Այս մասին նշված է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) զեկույցում:

Դրանում ընդգծվում է, որ սիրիացի բազմաթիվ երեխաներ մնացել են անպաշտպան, զրկված են բժշկական ու հոգեբանական օգնությունից, ինչպես նաև գործնականում չեն ստանում կրթություն: Իրադարձությունների զարգացման վատթարագույն սցենարի դեպքում երեխաներն ու հղի կանայք վիրավորվել կամ զոհվել են դիպուկահարների կրակոցներից, որոնք միտումնավոր կրակ են բացել նրանց վրա:

Զեկույցում նշված է, որ 1.2 միլիոն սիրիացի երեխա ունի փախստականի կարգավիճակ և բնակվում է ճամբարներում, որտեղ պայմանները բավական վատն են. սահմանափակված է խմելու ջուր, լիարժեք սնունդ ու կրթություն ստանալը: UNICEF-ը զգուշացրել է, որ իրավիճակը գնալով ավելի է վատթարանալու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս